482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀԿ-ն վստահ հաղթանակ կտանի Հայաստանի նախագահական ընտրություններում. խորհրդարանական պատվիրակության ղեկավար
19:08
07 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հանրապետական կուսակցությունը շատ վստահ հաղթանակ կտանի երկրի նախագահի ընտրություններում, ուրբաթ Երևանում լրագրողներին հայտարարեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը։

«Ներկա իրավիճակում, մեր կուսակցության նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններում այլընտրանք չունի»,-ասաց նա։

Կարապետյանի խոսքերով, երկրի քաղաքական ուժերի շրջանում խորհրդակցությունների և քննարկումների գործընթացը մոտենում է ավարտին, այդպես էլ չպսակվելով հաջողությամբ։

«Ցանկալի կլիներ, որպեսզի երկրում երկու-երեք բևեռ ստեղծվեր, որոնք կմիավորվեին գաղափարախոսական հիմքի վրա և ձևավորված կլինեին ոչ թե իրենց հակառակորդների մերժման, այլ սեփական գաղափարների միասնականության հիմքի վրա»,-պարզաբանեց նա։

Կարապետյանը նշեց, որ այդ բևեռները պիտի կարողանային հանրությանը ներկայացնել իրենց ծրագրերն ու մոտեցումները, որպեսզի ժողովուրդը կարողանար ընտրություն կատարել։

Պատգամավորը ենթադրեց, որ ընտրություններում իրենց թեկնածությունները կառաջադրեն ընդդիմադիր դաշտի 4-5 ներկայացուցիչ, ինչը ճեղքվածք կառաջացնի վերջինիս մեջ։

«Ես կուզենայի, որպեսզի մեզ հաջողվեր քաղաքական դաշտում  իրագործել իրական պայքար, այլ ոչ դիմակայել մերժողականության քաղաքականությանը»,-ընգծեց նա։

Անդրադառնալով  Սերժ Սարգսյանի դրական հատկանիշներին՝ Կարապետյանը հայտարարեց, որ նա «բավականին ընդունակ մարդ է», ինչը բազմիցս ապացուցել է իր կյանքի տարբեր փուլերում, այդ թվում պատերազմի տարիներին և պետական շինարարության շրջանում։

«Այս կամ այն մարդու առաջնորդ լինելը որոշվում է ոչ թե հենց իրենով, այլ նրանով, թե որքան մեծ է ժողովրդի կողմից նրան ցուցաբերվող իրական աջակցությունը»,-նշեց նա։

Հայաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2008 թվականի առաջին կեսին։ Նախագահի պաշտոնի համար պայքարելու իրենց մտադրության մասին հայտարարել են, մասնավորապես, ՀՀ վարչապետ, ՀՀԿ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ԱԺՄ առաջնորդ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, Ժողովրդական  կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը։–0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: