486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ռոբերտ Քոչարյանը Ստեփանակերտ է ժամանել ԼՂՀ նախագահի երդման հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար
17:34
07 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/.ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ստեփանակերտ է ժամանել ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանի պաշտոնի հանդիսավոր ստանձման արարողությանը մասնակցելու համար, որը տեղի կունենա ուրբաթ ժամը 17.00 Ղարաբաղի մայրաքաղաքի Սպայի տանը։

ՀՀ նախագահին ուղեկցում են, մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանը և Հրանուշ Հակոբյանը, Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը։

Լեռնային Ղարաբաղի նախագահի երդման արարողությանը ներկա կլինեն նաև Աբխազիայի և Հարավային Օսեթիայի պատվիրակությունները։

ԼՂՀ նոր նախագահի երդման արարողության կապակցությամբ ուրբաթ երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա մեծ համերգ՝ հայ էստրադային աստղերի մասնակցությամբ։

Լեռնային Ղարաբաղում հուլիսի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին հաղթանակ տարավ ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության  նախկին պետ Բակո Սահակյանը։ Հանրապետության ԿԸՀ-ի տվյալներով՝ նրա թեկնածության օգտին քվեարկել է ԼՂՀ 92 հազ. 114 քաղաքացիներից 59 հազ. 326-ը կամ 85,12 տոկոսը։ Նրա հիմնական մրցակիցը Մասիս Մայլյանն էր, որը հավաքել է ձայների 12,53 տոկոսը։

Նախագահական ընտրություններին հետևում էին տարբերի երկրների ավելի քան հարյուր միջազգային դիտորդ, մասնավորապես Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Բելգիայից, Մակեդոնիայից, Սերբիայից, Չեխիայից, ինչպես նաև Աբխազիայից, Հարավային Օսեթիայից և Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետությունից։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: