487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը կորցրել է արտաքին անկախ քաղաքականություն վարելու հնարավորությունը, այդ թվում՝ ղարաբաղյան հարցում. պատգամավոր
17:37
05 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը կորցրել է արտաքին անկախ քաղաքականություն վարելու հնարավորությունը, այդ թվում՝ ղարաբաղյան հարցում, չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀԿ իշխող կուսակցությունը ՀՀ ԱԺ-ում ներկայացնող պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքերով, գաղտնիք չէ, որ բոլոր նախագծերը, որոնք իրականացվել են տարածաշրջանում, շրջանցելով Հայաստանին, որևէ լուրջ քաղաքական փոփոխություն չեն բերել ղարաբաղյան հարցում։

Աշոտյանը նշեց, որ միջազգային  ընկերությունների կողմից տարածաշրջանում հսկայական ներդրումներ են կատարվել՝ մոտ 10 մլրդ. ԱՄՆ դոլար՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի կառուցման համար, իսկ դրանցից սպասվող եկամուտը կարող է գերազանցել 30 մլրդ. ԱՄՆ դոլարը։

«Այս նախագծերի իրականացումը Բաքվին կախվածության մեջ է դնում միջազգային տրանսնացիոնալ ընկերությունների տնտեսական շահերից, սահմանափակում է Ադրբեջանի ինքնավարությունը և անկախ քաղաքականություն վարելու հնարավորությունը»,- կարծում է Աշոտյանը։

Նրա խոսքերով, ստեղծված պայմաններում, եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկանա նյութականացնել իր ռազմական պոռթկումները Հայաստանի դեմ և ղարաբաղյան հարցը լուծել ռազմական ճանապարհով, ապա միջազգային բիզնեսը և աշխարհի խոշորագույն խաղացողները թույլ չեն տա իրենց ծախսերը և ակնկալվող եկամուտը սպառնալիքի տակ դնել։

«Սա այնքան ակնհայտ է, որ Ադրբեջանի անկախության սահմանափակման մասին արդեն խոսում են նույնիսկ ադրբեջանցի քաղաքագետները։ Ադրբեջանը կորցրել է արտաքին անկախ քաղաքականություն վարելու իր հնարավորությունը՝ թեկուզ հենց ղարաբաղյան հարցում և ամբողջովին կախվածության մեջ է գտնվում միջազգային տրանսնացիոնալ ընկերություններից»,- ասաց Աշոտյանը։

Իր հերթին, քաղաքագետ Աղասի Ենոքյանը նշեց, որ Ադրբեջանը, կորցնելով արտաքին քաղաքականություն վարելու ճկունությունը, տնտեսական լուրջ ձեռքբերում է ստանում, այն ժամանակ, երբ Հայաստանն իր արտաքին քաղաքականությամբ իրեն ամբողջովին փակուղու մեջ է դրել։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։