480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-իրանական համագործակցությունը բավականին ընդգրկուն է. ՀՀ ԱԳ նախարար
13:55
09 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայ-իրանական համագործակցությունը բավականին ընդգրկուն է: Այս մասին իրանական «Հույս» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:

«Անշուշտ, հայ-իրանական համագործակցությունը բավականին ընդգրկուն է եւ չի սահմանափակվում միայն էներգետիկ համագործակցությամբ: Արդյունավետ եւ ակտիվ համագործակցում է ընթանում նաեւ տրանսպորտի, առեւտրի, գյուղատնտեսության, գիտության եւ կրթության, մշակույթի բնագավառներում»,- նշել է նախարարը իր հարցազրույցում, որը «Նովոստի-Արմենիային» տրամադրեց ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչությունը:

Միաժամանակ Օսկանյանը հայտարարել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր Իրանի հետ հաստատվել են սերտ, բարիդրացիական հարաբերություններ, որոնք պարարտ հող են նախապատրաստել տարբեր բնագավառներում երկկողմ նախագծերի իրականացման համար:

Նրա խոսքերով, անցած տարիների ընթացքում գործուն քայլեր են ձեռնարկվել երկուստեք կարեւորություն ունեցող նախագծերի իրականացման ուղղությամբ: Մասնավորապես, 2007թ. մարտի 19-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մասնակցությամբ բացվել է Իրան-Հայաստան գազատարը:

«Նույն օրը երկու երկրների էնեգետիկայի նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու  եւ շահագործելու բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը»: Ներկայումս քննարկվում են էներգետիկ ոլորտում համագործակցության այլ ծրագրեր»,- ավելացրել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: 

Երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում նախարարը նշել է հայ-իրանական կապերի համակարգման միջկառավարական հանձնաժողովի կատարած արդյունավետ   գործունեությունը, որի հերթական` 7-րդ նիստը վերջերս անց կացվեց Երևանում:  Բացի այդ, Օսկանյանը կարևորել է իրանահայ համայնքի և նորաստեղծ «Իրան-Հայաստան» բարեկամական միության  դերը:

«Հուսով ենք, որ նորաստեղծ միության շրջանակներում նույնպես հայ համայնքի ներկայացուցիչներն կշարունակեն իրենց արգասաբեր գործունեությունն` ի շահ մեր երկու երկրների բարօրության եւ առաջնթացի»,- ասել է նա: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։