+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմության առաջնահերթ նպատակը համախմբվելն է – ՀԺԿ անդամ
17:07
03 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական ընդդիմության առաջնահերթ խնդիրը համախմբվելն է, ինչը թույլ կտա 2008-ի նախագահական ընտրություններին ներկայացնել միասնական թեկնածու, ուրբաթ մամուլի-ասուլիսում հայտարարեց ընդդիմադիր Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) քաղխորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանը։

Նրա խոսքերով, միասնական թեկնածուի ընտրության համար չի կարելի բացառել ընդդիմադիր քաղաքական գործիչներից և ոչ մեկին։

«Այս կամ այն քաղաքական ուժի յուրաքանչյուր ղեկավար կարող է թեկնածու լինել։ Մեր խնդիրը միավորվելն է, և համագործակցության արդյունքում առավել իրատեսական թեկնածու ընտրելը»,- նշեց Խաչատրյանը։

Նա հավելեց, որ ՀԺԿ-ն պատրաստ է այս հարցում աշխատել ընդդիմադիր դաշտի քաղաքական մյուս ուժերի հետ։

«Մենք պատրաստ ենք քննարկումներ անցկացնել բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք կիսում են մեր հայացքները, որպեսզի մեր երկրում դրական փոփոխությունների հասնենք և վերադարձնենք նրան ժողովրդավարական սկզբունքներին, որոնցից այն խիստ հեռացել է»,- նշեց Խաչատրյանը։

2007-ի մայիսի 12-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում ՀԺԿ-ն հավաքել է ձայների միայն 1,7%-ը, չհաղթահարելով 4-րդ գումարման Ազգային ժողով անցնելու համար անհրաժշտ 5%-անոց արգելքը։

Հայաստանի ժողովրդական կուսակցությունը հիմնվել է 1998-ին, նախկին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի կողմից, որը գնդակահարվեց 1999-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ։ Դրանից հետո կուսակցությունը ղեկավարեց նրա որդին՝ Ստեփան Դեմիրճյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: