484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԱԶԿ-ի հաղթանակը Թուրքիայի խորհրդարանի ընտրություններում թույլ է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների որոշակի բարելավման հույս ունենալ – փորձագետ
16:06
27 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում Արդարության և զարգացման կուսակցության հաղթանակը թույլ է տալիս հուսալ, որ այդ երկրի հարաբերություները Հայաստանի հետ որոշակիորեն կբարելավվեն, ուրբաթ լրագրողներին Երևանում հայտնեց հայտնի հայ թուրքագետ, Հայաստանի gիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
 
«Մեծ լավատեսության դեպքում կարելի է հուսալ, որ Արդարության և զարգացման կուսակցության իշխանության շրջանում կարվի ինչ-որ դրական, թեկուզ և ոչ սկզբունքային քայլ Հայաստանի հետ հարաբերություների բարելավման ուղղությամբ»,- ասաց փորձագետը։

Նրա խոսքերով, այդ հույսերը կապված են ԱԶԿ-ի գործունեության հետ, որտեղ Հայաստանի հետ հարաբերություներում նկատվում է փոքր շեղում թուրքական պաշտոնական ուղղությունից։

Սաֆրաստյանը մասնավորապես հիշեցրեց 2002-ի նախընտրական շրջանում արված հայտարարությունը, երբ կուսակցության երրորդ մարդը՝ Ալի Բաբաջանը խոսել է այն մասին, որ Թուրքիան պետք է Հայաստանի հետ իր հարաբերություները կառուցի ոչ թե քաղաքական, այլ տնտեսական նկատառումներից ելնելով։

«Դա թուրքական քաղաքական վերնախավի կողմից արված աննախադեպ հայտարարություն էր, որը կարող էր բացել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղին»,- նշեց Սաֆրաստյանը, հավելելով, որ 2002-ի նոյեմբերյան ընտրություններից անմիջապես հետո կուսակցությունը վերադարձավ թուրքական քաղաքականության պաշտոնական շրջանակներ։

Միաժամանակ նա աննախադեպ անվանեց ԱԶԿ-ի առաջնորդի՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ անհրաժեշտ է հայ և թուրք պատմաբաններից կազմված հանձնախումբ ստեղծել Թուրքիայում հայերի Ցեղասպանության փաստը քննելու համար։

«Դա ևս Եղեռնի ժխտման թուրքական պաշտոնական քաղաքականությունից շեղում էր և աննախադեպ երևույթ, քանի որ առաջին անգամ Թուրքիայի ղեկավարը ուղղակի կերպով չհերքեց Ցեղասպանության փաստը, այլ առաջարկեց ստեղծել այդ հարցն ուսումնասիրող հանձնախումբ»,- ասաց Սաֆրաստյանը։

«Մենք՝ հայ պատմաբաններս, հրաժարվեցինք նման հանձնախմբում աշխատելուց։ Հայկական պաշտոնական մոտեցումը ևս բացասական էր, քանի որ մենք պատմության այդ էջը կասկածի տակ չենք դնում։ Մեզ համար, և աշխարհի համար ընդհանրապես, պարզ է, որ այդ իրադարձությունները ցեղասպանություն են եղել»,- հավելեց նա։

Պրոիսլամական Արդարության և զարգացման կուսակցությունը հաղթեց Թուրքիայում հուլիսի 22-ին կայացած արտահերթ ընտրություններում։

Այն ստացավ ընտրողների ձայների 46,66%-ը և խորհրդարանում մեծամասնություն կազմեց, ինչը նրան թույլ տվեց կազմավորել միակուսակցական կառավարություն։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։