484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը քաղաքական կամք չունի ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու համար, կարծում են ՀՀ ԱԳՆ-ում
16:13
25 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի մոտ բացակայում է ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու քաղաքական կամքը, կարծում են ՀՀ ԱԳ նախարարությունում։

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման քննարկումը ներկայիս բանակցային շրջանակներից հանելու ադրբեջանական կողմի ձգտումը միայն բացասական ազդեցություն կունենա տվյալ գործընթացի վրա և խոսում է խնդրի շարունակական որոշման համար անհրաժեշտ քաղաքական կամքի բացակայության մասին», - ասվում է ՀՀ ԱԳՆ դիմումում, կապված Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության հարցը ՄԱԿ-ի 62-րդ գլխավոր վեհաժողովի օրակարգ մտցնելու մտադրության հետ։

Չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության կողմից տրամադրված դիմումի մեջ նշվում է, որ «ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի օրակարգ ինչ-որ հարցերի ներգրավելը որևէ կերպ չի նշանակում, որ ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորումը հանդիսանում է ՄԱԿ-ի քննարկման առարկան»։

ՀՀ ԱԳՆ-ում հիշեցրին, որ ներկայումս ՄԱԿ ԳՎ 61-րդ օրակարգում ներառված են երկու կետ, որոնք ուղղակիորեն վերաբերվում են ղարաբաղյան հակամարտությանը. մեկը ներկայացված է Ադրբեջանի կողմից, մյուսը՝ ՎՈՒԱՄ կազմակերպության կողմից։

«Նշված կետերից ոչ մեկը դեռևս չի քննարկվել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 61-րդ նիստի ժամանակ, և ժողովակարգի համաձայն, դրանք կարող են տեղափոխվել հաջորդ վեհաժողովի օրակարգ միայն այն դեպքում, եթե ընդունվի համապատասխան որոշում», - նշվում է փաստաթղթում։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ տարվող բանակցությունները 1992թ.-ից մինչ օրս ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ, Ռուսաստանը և Ֆրանսիան։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988թ., երբ առավելապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից իր դուրս գալու մասին։

1991թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական փլուզումից տասը օր առաջ, Լեռնային Ղարաբաղում, միջազգային դիտորդների ներկայությամբ տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89%-ը, քվեարկեց Ադրբեջանի կազմից լրիվ անկախանալու օգտին։

Ի պատասխան, Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ակտիվ մարտական գործողությունները դադարեցվեցին 1994թ. մայիսի 12-ին՝ հրադադարի մասին համաձայնությունը ստորագրելուց հետո, որը պահպանվում է մինչ օրս։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: