485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ նախկին խոսնակը նախագահական ընտրություններին կարող է դառնալ ընդդիմության միասնական թեկնածուն. պատգամավոր
14:55
24 Հուլիսի 2007

«Օրինաց երկիր» ընդդիմադիր կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանը համապատասխանում է այն բոլոր չափանիշներին, որոնք թույլ են տալիս նրան դառնալ ընդդիմության կողմից 2008թ. նախագահական ընտրություններում առաջադրված միասնական թեկնածուն։ Այսպիսի կարծիք է հայտնել երեքշաբթի մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԺ «Օրինաց երկիր» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հովահննես Մարգարյանը։

«Մենք ողջունում ենք քաղաքական խորհրդատվությունները ընդդիմադիր ուժերի միջև, և նրանց ձգտումը նախագահական ընտրությունների շեմին միասնական մոտեցումներ ձևակերպելու հարցում, բայց կարծում ենք, որ սկզբում անհրաժեշտ է սահմանել չափանիշները, որոնց հիման վրա հնարավոր կլինի միավորվել այս կամ այն թեկնածուի շուրջ»,- ասաց Մարգարյանը։

Նրա խոսքերով այդ չափանիշները հետևյալն են՝ քաղաքական գործչի անցած ուղին, նրա ձեռքբերումները, քաղաքական դաշտում ունեցած հեղինակությունը, երկրի քաղաքական կյանքում ունեցած ներդրումը, Հայաստանում և նրա սահմաններից դուրս լայն ճանաչում ունենալը։

Պատգամավորի կարծիքով պակաս կարևոր դեր չեն խաղում նաև հավանական թեկնածուի տարիքը և կրթության մակարդակը։ «Այս բոլոր չափանիշներին առավելագույնս համապատասխանում է Արթուր Բաղդասարյանը»,- ասաց Մարգարյանը։

Չնայած դրան, պատգամավորը, «հաշվի առնելով դառը փորձը», կարծում է, որ ընդդիմությունը չի հասնի միասնական թեկնածուի առաջադրմանը, այլ ընտրություններին կմասնակցի երկու-երեք թեկնածուով։ Նրա խոսքերով, «որոշ քաղաքական գործիչներ, որոնց վարկանիշը չի գերազանցում անգամ մեկ տոկոսը, չափից դուրս մեծ փառասիրություն ունեն»։

Այնուամենայնիվ, Մարգարյանը հայտարարեց, որ «Օրինաց երկիրը» կշարունակի խորհրդակցել քաղաքական ուժերի հետ՝ գալիք նախագահական ընտրություններին մասնակցելու հարցի կապակցությամբ։   

2007թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Օրինաց երկիրը» ստացել էր ութ պատգամավորական մանդատ։

Երեք տարվա ընթացքում (2003-2006 гг.) կուսակցությունը եղել է իշխող կոալիցիայի մասը, բայց լքել է այն գործընկերների՝ ՀՀԿ և ՀՅԴ հետ ներքին, արտաքին քաղաքականությունների և ժողովրդավարության զարգացման շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Արդյունքում Բաղդասարյանը հրաժարվել է խոսնակի պաշտոնից՝ հայտարարելով, որ անցնում է ընդդիմության շարքերը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։