484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Մեկ տարվա ընթացքում Հայաստանը կավարտի Եվրոխորհրդի առջև ստանձնած պարտավորությունների կատարումը
14:54
13 Հուլիսի 2007

 

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Մեկ տարվա ընթացքում Հայաստանը կավարտի Եվրոխորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունների կատարումը, կարծում է ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը։

«Ներկա դրությունը հիմք է տալիս ենթադրել, որ մեկ տարվա ընթացքում մենք կավարտենք ԵԽ առջև ստանձնած մեր պարտականությունների կատարումը», - ուրբաթ մամլո ասուլիսի ժամանակ ասաց նա։

Թորոսյանի խոսքերով, այս առումով շատ կարևոր գործոն են հանդիասնում նախագահական ընտրությունները։ «Բոլորի համար պետք է պարզ  լինի, որ խորհրդարանական և նախագահական ընտրությունների նորմալ ընթացքը  ցույց է տալիս կանոնավոր ընտրությունների անցկացման ավանդույթի ձևավորումը», - ասաց նա։

ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի վերաբերյալ (Եվրոպական խորհրդի խորհրդարանական միություն) ԵԽԽՄ վերջին որոշումը կոնկրետ պարտավորությունների կատարման վերաբերող շատ քիչ կետեր է պարունակում։

Թորոսյանը կարծում է, որ կարևոր է դադարեցնել մոնիտորինգը Հայաստանի նկատմամբ, քանի որ արդեն յոթերորդ տարին է Հայաստանը գտնվում է ԵԽԽՄ մոնիտորինգի ներքո։

Անդրադառնալով ԵԽԽՄ նախագահ Ռենե վան դեր Լինդենի այն կարծիքին, որ մոնիտորինգը պետք է շարունակվի, ԱԺ նախագահը հայտարարեց, որ մոնիտորինգը դադարեցնելու մասին որոշումն ընդունում է ասամբլեան։

«Մենք բավականին երկար ժամանակ ենք մնացել մոնիտորինգի տակ, հաջորդ տարի կլրանա յոթերորդ տարին, այն ժամանակ, երբ այլ երկրներ մոնիտորինգի տակ են մնում վեցից ութ տարի», - ասաց Թորոսյանը։ Նա ավելացրեց, որ մոնիտորինգին կհետևի հետմոնիտորինգյան փուլը։

Հուլիսի 4-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ Եվրոպական խորհրդի խորհրդարանական միության նախագահ Ռենե վան դեր Լինդենը հայտարարել էր, որ Հայաստանը շարունակում է մնալ մոնիտորինգի տակ, ինչը շատ օգտակար է պարտավորությունները կատարման  շրջանում։

«Նրանք, ովքեր ցանկանում են Հայաստանը տեսնել բաց, ժողովրդավարական երկիր, պետք է պայքարեն, որ Հայաստանը մնա ԵԽ մոնիտորինգի տակ»,- ասել էր նա։

Հայաստանը Եվրոխորհուրդ է մտել 2001թ. հունվարի 25-ին՝ իր վրա վերցնելով մի շարք պարտավորությունների կատարում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: