487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+10
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀԿ-ն կառաջադրի իր թեկնածուին Հայաստանի 2008թ. նախագահական ընտրություններին . ԱԺ խոսնակ
14:01
13 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հանրապետական կուսակցությունը իր թեկնածուին կառաջադրի 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ։ Այս մասին ուրբաթ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ազգային ժողովի խոսնակ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը։

Միաժամանակ նա չնշեց ՀՀԿ թեկնածուի անունը, ասելով, որ համաձայն «Կուսակցությունների մասին» օրենքի այդ որոշումը կընդունվի կուսակցության հերթական նիստի ժամանակ, որը տեղի կունենա այս տարվա աշնանը։

ԱԺ նախագահը հայտնեց, որ կուսակցության հուլիսի 14-ին նշանակված արտահերթ նիստի հետաձգման որոշումն ընդունվել էր տեխնիկական պատճառներից ելնելով, և, համապատասխանաբար, օրակարգի բոլոր հարցերը կքննարկվեն հերթական նիստի ժամանակ։

Ընդգրկված են հարցեր, որոնք վերաբերում են նախագահի թեկնածու առաջադրելուն, կուսակցության նախագահի ընտրությանը՝ կապված նոր իրավիճակի հետ, համաձայն որի ՀՀԿ-ն  ստացել է նոր խորհրդարանի մեծամասնական տեղերը, կուսակցության կանոնադրության մեջ ուղղումներ մտցնելուն։

Հայաստանի հանրապետական կուսակցությունը գրանցվել է 1991թ.։ 1990-97թթ. այն ղեկավարել է Աշոտ Նավասարդյանը, որի մահից հետո կուսակցության նախագահ է դարձել  Անդրանիկ Մարգարյանը՝ միաժամանակ զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը։

2007թ. մարտին Անդրանիկ Մարգարյանի մահվանից հետո ՀՀԿ-ն գլխավորեց Սերժ Սարգսյանը, որը 2006թ. հուլիսի 22-ին ընտրվել էր Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ։

2007թ. մայիսի 12-ի ընտրությունների արդյունքներով կազմված  չորրորդ գումարման խորհրդարանում ՀՀԿ-ն ունի 64 մանդատ՝ 131-ից։ «Բարգավաճ Հայաստան» և «Դաշնակցություն» կուսակցությունների հետ ՀՀԿ մտնում է Հայաստանի իշխանական կոալիցիայի մեջ։ Երկրի կառավարության կազմում կուսակցությունը ներկայացնում են վարչապետ Սերժ Սարգսյանը և վեց նախարարներ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։