484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը՝ առաջնային դրույթ է
16:51
06 Հուլիսի 2007

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը՝ երկկողմանի հարաբերությունների առաջնային դրույթն է։ Այս մասին ուրբաթ Երևանում հայտարարեց Հայաստանի ԱԳՆ փոխնախարար Արման Կիրակոսյանը «Հայ-թուրքական հարաբերությունների ժամանակակից իրավիճակը» զեկույցի ընթացքում։ Այն կազմակերպվել էր  ,  «ՌԻԱ Նովոստի»-ի կողմից հուլիսի 1-ից 8-ը Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանում  ընթացող Ամառային դպրոցի մասնակիցների համար։

«Մենք գտնում ենք, որ նախ անհրաժեշտ է բացել սահմանները և կարգավորել տնտեսական համագործակցությունը։ Երկու երկրների միջև կանոնավոր շփման հաստատումից հետո արդեն հնարավոր կլինի հաղթահարել անցյալում տեղ գտած իրադարձությունների հետ կապված պատմական խոչընդոտները», - ասաց  նա։  

Կիրակոսյանը նշեց, որ Թուրքիան հակադարձ քաղաքականության կողմնակից է և գտնում է, որ նախ անհրաժեշտ է հավաքել պատմաբաններին 1915 թ.-ի հայերի Ցեղասպանության հարցի քննարկման համար։

«Սակայն, քանի որ համաձայն Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի՝ քրեական պատասխանատվություն է նախատեսվում հայերի ցեղասպանության հիշատակման և թուրք ազգի ինքնությունը վիրավորելու համար՝ թուրք պատմաբանները չեն կարող արտահայտել իրենց օբյեկտիվ կարծիքը այս հարցի վերաբերյալ», - գտնում է նա։

ԱԳՆ փոխնախարարի խոսքերով, այս ամենի հետ մեկտեղ, Հայաստանը Ցեղասպանությանը վերաբերող սահմանափակ քանակությամբ փաստաթղթեր ունի, որոնք կազմվել են  ականատեսների վկայությամբ և փոխանցվել են Հայաստանին՝ XIX դարի սկզբում և XX դարի վերջում Թուրքիայում հավատարմագրված պետությունների կողմից, դրանց թվում են Ռուսաստանը, Բրիտանիան, Գերմանիան, Ավստրիան, Հունաստանը։ 

«Մենք հնարավորություն չունենք ծանոթանալու «Միություն և առաջադիմություն» երիտթուրքական կուսակցության արխիվներին, որտեղ փաստացի նշված են որոշումները՝ մասնավորապես հայերի Թուրքիայից վտարման մաին», - նշեց նա՝ ավելացնելով, որ այսպիսի պայմաններում Թուրքիան ավելի պատրասված  կլինի։

«Հայաստանը հայ-թուրքական սահմանի բացման, համագործակցության կարգավորման և այս ամենի օգնությամբ երկու երկրների ու ժողովուրդների միջև հարաբերությունների նոր մակարդակին անցնելու պատրաստակամության կողմնակից է», - հայտարարեց  Կիրակոսյանը։

Հայ-թուրքական սահմանը փակվել է 1993 թ.-ին պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։ Այս երկրների միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները։

1915թ. Հայոց ցեղասպանությունը համարվում է XX դարի առաջին ցեղասպանությունը, որը կազմակերպել և ամբողջովին իրագործել էր երիտթուրքերի կառավարությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում ավելի քան մեկ ու կես միլիոն հայ սպանվեց։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են շատ երկրներ, մասնավորապես, Լիտվան, Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ նահանգների մեծամասնությունը, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանականները, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։