484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հրանտ Դինքի սպանության գործը մինչև վերջ չի բացահայտվի. հայ փորձագետ
17:16
04 Հուլիսի 2007

Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործը մինչև վերջ չի բացահայտվի, չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց հայ փորձագետ, պատմական գիտությունների դոկտոր Արսեն Ավագյանը:

Նա նշեց, որ Թուրքիայի պատմության մեջ մինչև այժմ դեռևս չի եղել որևէ դեպք, որ անդրկուլիսյան ուժերի կողմից կազմակերպված և կատարված սպանությունը մինչև վերջ բացահայտվի:

«Դատական հետաքննության արդյունքում Դինքի սպանության կազմակերպման և իրագործման ողջ մեղքը կբարդվի մի խումբ կասկածյալների վրա, իսկ հետագայում շղթան չի բացվի, թեև ապացույցներ կան, որ նրանք կապ ունեն անդրկուլիսյան ուժերի հետ», - ասաց Ավագյանը:

Նրա խոսքերով, այդ մասին է վկայում այն  փաստը, որ անվտանգության ծառայության և ոստիկանության` նախապես հայտարարված ութ ներկայացուցիչները, որոնք մանրամասն տեղեկացված էին կատարվելիք հանցագործության մասին, դատարան չէին կանչվել և հարցաքննվելու են հետագայում, ընդ որում, ոչ թե որպես գործին մասնակից մեղադրյալներ, այլ որպես գործով վկաներ: «Սա վկայում է այն մասին, որ Դինքի սպանության գործը մինչև վերջ չի բացահայտվի», - ասաց Ավագյանը:

Դինքի սպանության պատճառների մասին խոսելով` փորձագետն առաջին հերթին  նշեց նրա ազգային պատկանելությունը և ժողովրդավարական արժեքների համար համառ պայքար մղելը:

Նա նշեց, որ Թուրքիայի պատմության մեջ չի եղել նախադեպ, որ ժողովրդավարական  շարժման մեջ ազգությամբ որևէ ոչ թուրք հասնի այնպիսի դիրքերի, որ նրա ձայնը լսվի և ընդունելի լինի միջազգային հանրության համար և հեղինակություն ունենա ոչ միայն Թուրքիայում, այլև նրա սահմաններից դուրս: «Հրանտ Դինքը կարողացավ հասնել այդպիսի մակարդակի, ինչն էլ Թուրքիայի համար հիմնական սպառնալիք դարձավ», - ասաց Ավագյանը:

Ստամբուլում երկուշաբթի սկսվեց թուրք-հայկական «Ակոս» (Agos) շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի (Hrant Dink) սպանության դատավարությունը:

Դատապարտյալների աթոռին են 18 կասկածյալներ, որոնց հետաքննությունը մեղադրում է սպանությունը կազմակերպելու մեջ, և 17-ամյա Օգյուն Սամաստը (Ogun Samast), որն ուղղակիորեն կատարել է հանցագործությունը:

12-ժամյա լսումների արդյունքում Ստամբուլի դատարանը երեքշաբթի 18 մեղադրյալներից 4-ին ազատ արձակեց և փակ նիստը հետաձգեց մինչև հոկտեմբերի 1-ը:

53-ամյա Հրանտ Դինքը Թուրքիայում մեծ հռչակ է ձեռք բերել իր սուր նյութերի շնորհիվ, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության մասին, ինչի համար բազմիցս  հետապնդվել է իշխանությունների կողմից:–0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: