ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Խոսակցություններ են պտտվում այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է մասնակցել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ։
Ինչպես գրում է «Ժամանակ» թերթը, այդ տեղեկությունները չեն հաստատվում:
Գրառման համաձայն, մասնավոր զրույցներում Փաշինյանը հայտարարել է, որ ինքը մտադիր է պահպանել «Ելք» դաշինքը և ընտրությունների գնալ դաշինքով:
«Փաշինյանը դա բացատրել է այն հանգամանքով, որ նաև «Ելք»-ի այլ կուսակցությունների աջակցությամբ հնարավոր եղավ ապահովել համաժողովրդական շարժման հաղթանակը»,- գրում է թերթը: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում