ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայ պատգամավորները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը կարևոր են անվանել, բայց ոչ դարակազմիկ։
Փաշինյանը և Ալիևը հանդիպել են Վիեննայում մարտի 29–ին։ Փաշինյանը հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ չի կարող ասել, թե բանակցային գործընթացում հեղափոխություն է եղել, իսկ Ալիևը նշել է, որ բանակցային ձևաչափը կմնա անփոփոխ։
Ինչպես նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը, կողմերը նոր դիրքորոշումներ են ներկայացրել, և ժամանակ է պետք, որ դրանք վերաձևակերպվել են առաջարկությունների և շարադրվել են թղթի վրա։
Նա միաժամանակ ընդգծեց, որ Արցախի և Հայաստանի ղեկավարության միջև լիարժեք փոխըմբռնում կա բանակցային գործընթացի ռազմավարության և նպատակների շուրջ։
«Ակնհայտ է, որ նոր փաստաթուղթ առայժմ չի մշակվում, քանի որ հստակ բովանդակություն չկա, և կողմերն առայժմ քննարկում են բանակցային գործընթացի պատմությունն ու ընկալումը։ Ինչ վերաբերում է մարդասիրական ծրագրերին, ապա խոսքն այն ակցիաների մասին է, որոնք ուղղված կլինեն վստահության բարձրացմանը և խաղաղության մթնոլորտի ձևավորմանը կարգավորման հասնելու համար»,– ասաց Ռուբինյանը։
Նրա խոսքով, պետք չէ ակնկալել, մեկ հանդիպման արդյունքներով բոլոր հարցերը կլուծվեն, կարևորը, որ գործընթացը մեկնարկել է։
Загружается новость ...
"Право"
«Այդ հանդիպումից չարժեր դարակազմիկ արդյունքներ սպասել, միաժամանակ, այն կարևոր էր, այդ թվում` հաշվի առնելով հայկական կողմի առաջարկած նոր մոտեցումները»,– ասաց Ռուբինյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր հերթին կարևորեց հայկական կողմի առաջարկած երեք սկզբունքների և վեց տարրերի ներկայացումն ու քննարկումը, ինչպես նաև Արցախի մասնակցությունը բանակցություններին։
«Անհրաժեշտ է չմոռանալ, որ դրանք հիմնված են Հելսինկյան փաստաթղթի եզրափակիչ ակտի վրա, որը չի փոխվում։ Հարցը կողմերի մեկնաբանություններն են։ Մեր իշխանությունները պետք է նոր մոտեցումներ առաջարկեն` նրանք փորձում են, դա հեշտ չի լինի, այդ իսկ պատճառով բանակցությունները շարունակվում են»,– ասաց Մարուքյանը, ընդգծելով, որ առայժմ չարժե արդյունքների սպասել։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանն իր հերթին նշեց, որ Փաշինյան–Ալիև պաշտոնական հանդիպումն ըստ էության բանակցային բեկում արձանագրեց, իսկ հիմնական շեշտը դրված էր փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը, ինչը ենթադրում է շփման գծում լարվածությունը մեղմելու, ինչպես նաև առաջնային գծից դիպուկահարներին դուրսբերելու աշխատանքներ։
Նա նշեց, որ բանակցություններում պետք է բարձրացվի Արցախը որպես բանակցային կողմ ընդգրկելու հարցը, սակայն հասկանալի է, որ առնվազն պաշտոնական հայտարարություններում դա չի հիշատակվում։ Սակայն, նրա խոսքով, այն փաստը, որ հանդիպումից միանգամից հետո Ալիևը հայտարարում է, որ ձևաչափի փոփոխություն չի լինելու, խոսում է այն մասին, որ կամ հարցը քննարկվել է, և նա բացասական է դրան վերաբերվել, կամ փորձել է առաջ անցնել իր պատասխանով։
«Դա մտահոգություն է առաջացնում, ինչպես և այն, որ Ալիևը ձևաչափի պահպանման վերաբերյալ համանախագահների հայտարարությունը շատ կոռեկտ է համարում։ Անհրաժեշտ են լրացուցիչ պարզաբանումներ»,– ասաց Տոնոյանը։ -0-