486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՆԱՏՕ. ղարաբաղյան հակամարտության կողմերին զենք մատակարարող ցանկացած երկիր նպաստում է հակամարտության շարունակությանը
18:03
03 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության կողմերին զենք մատակարարող ցանկացած երկիր նպաստում է հակամարտության շարունակությանը, երեքշաբթի հայտարարեց Հարավային Կովկասում Հյուսիսատլանտյան դաշինքի կապի սպա Ուիլյամ Լահյուն ՀՀ–ում ՆԱՏՕ–ի շաբաթվան նվիրված մամուլի ասուլիսի շրջանակում։

Լահյուի խոսքով` ղարաբաղյան հակամարտության շրջանակում օգտագործվող սպառազինության հիմնական մատակարարը Ռուսաստանն է։ Խոսելով Թուրքիայի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու մասին` փորձագետը նշեց, որ ՆԱՏՕ–ն չի կարող ինքնավար պետություններին արտաքին քաաքականություն թելադրել, չնայած, որ նրանք Դաշինքի անդամներ են։

«Ինչպես հայտնի է, ՆԱՏՕ–ն աջակցում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը։ Դաշինքը չի մասնակցում կարգավորման գործընթացին, սակայն քաղաքական տեսակետից աջակցում է հակամարտությունում ներգրավված կազմակերպություններին։ Այս խնդիրը ոչ միայն անդրադառնում է տարածաշրջանի անվտանգության վրա, այլ նաև արգելակում է տարածաշրջանի տնտեսական զարգացումը», – նշեց Լահյուն։

Խոսելով հակամարտության գոտի խաղաղարար ուժեր մտցնելու հնարավորության մասին` Լահյուն նշեց, որ դա հետաքրքիր հարց է, սակայն այն չի ներառվում ՆԱՏՕ–ի նպատակների ցանկում։

«Եթե Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում մասնակցող միջնորդները որոշեն, որ նման անհրաժեշտություն կա, և դա թույլ կտա խուսափել զոհերից, ապա հարցն, իհարկե, կարելի է քննարկել», –ասաց Լահյուն։

Նա նաև նշեց, որ Երևանի և ՆԱՏՕ–ի հարաբերությունները բացառիկ են այն իմաստով, Հայաստանը ՀԱՊԿ–ի միակ անդամն է, որը մասնակցում է ՆԱՏՕ–ի խաղաղարար գործողություններին։

«Այս ամենը վկայում է այն մասին, որ ՆԱՏՕ–ն հարգում է իր անկախ գործընկերների դիրքորոշումները։ Երևանի հետ աշխատանքի նպատակն է աջակցել ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև գլոբալ կայունությանը», – նշեց նա։

Նրա խոսքով` Հայաստանն ամբողջությամբ օգտագործում է համագործակցության այն մեխանիզմները, որոնք տրամադրում են Դաշինքի հետ գործընկերական հարաբերությունները, և Հայաստանի խաղաղարար ուժերը այդ ամենի ուղիղ ապացույցն են։

Հայաստանը 2004 թ.–ից մասնակցում է միջազգային խաղաղարար առաքելություններին։ Այս պահին հայկական համակազմերը տեղակայված են Կոսովոյում, Աֆղանստնում, ինչպես նաև հայ խաղաղապահները ՄԱԿ–ի հովանու ներքո առաքելություն են իրականացնում նաև Լիբանանում։

Հայաստանի և ՆԱՏՕ–ի միջև համագործակցությունն այս պահին կառուցվում է Հայաստան–ՆԱՏՕ անհատական գործընկերության ծրագրի համաձայն (Individual Partnership Action Plan - IPAP), որը ստորագրվել է 2005 թ.–ի դեկտեմբերին։ IPAP–ում Հայաստանի մասնակցությունը նախատեսում է տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ ՆԱՏՕ–ի հետ պարբերական խորհրդատվությունների անցկացում, անվտանգության ռազմավարության, Հայաստանի ռազմական դոկտրինի մշակում, պաշտպանական և բյուջետային պլանավորման գործընթացի արդիականացում և այլ հարցեր։

2007 թ.–ի մարտից Երևանում գործում է ՆԱՏՕ–ի տեղեկատվական կենտրոնը։


Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է:

1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։