ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ, ասաց ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի փոխնախագահ Ռիչարդ Հոգլանդը։
«Համանախագահները, ինչպես ամեն տարի, աշխատում են Նյու Յորքում ՄԱԿ–ի Գենասամբլեայի ընթացքում արտաքին գործերի նախարարների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ»,– նրա խոսքն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով, համանախագահները հույս ունեն, որ «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները շուտով կվերսկսեն բանակցությունները»։
Загружается новость ...
"Право"
Հոգլանդն ավելացրել է, որ ՄԱԿ–ի Գենասամբլեայում երկու նախագահների հանդիպման վերաբերյալ տեղեկություն չկա։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ծրագրվում է կազմակերպել Նյու Յորքում։ -0-