526.4
7.25
475.99
+30
Եղանակը Երևանում
Հայ

ՄԻԵԴ–ը ստացել է Քոչարյանի գործով ՍԴ դիմումը. այն կքննարկվի առաջնահերթության կարգով

19:20
07 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ստացել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի (ՍԴ) դիմումը և այն կքննարկի առաջնահերթության կարգով, հայտնում է Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը։
  
Հուլիսի 10–ին Սահմանադրական դատարանը որոշել է վարույթ ընդունել 300.1 հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննարկումը Քոչարյանի գործով։ Հուլիսի 18–ին ՍԴ–ն հայտնել է, որ այս հարցով կդիմի ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով։

Загружается новость ... "Право"

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումի առնչությամբ Սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկացնում է. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հաստատվել է դիմումը ստանալու հանգամանքը, ինչպես նաև տեղեկացվել է դիմումի՝ առաջնահերթության կարգով քննարկման ենթակա լինելու մասին», - ասված է հաղորդագրությունում։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Որպես մեղադրյալներ ներգրավված են նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով ազատ էր արձակվել 5մլն դրամ գրավի դիմաց և ՀՀ պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանն ու Սեյրան Օհանյանը։ Փետրվարի 7–ին Վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Փետրվարի 12–ին ՀՔԾ–ն նոր մեղադրանք է առաջադրել Քոչարյանին։ Բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:19
17 Օգոստոսի 2019
Ռուսաստանը հրաժարվել է արտահանձնել Միհրան Պողոսյանին
ՀՀ գլխավոր դատախազությունը ՌԴ գլխավոր դատախազությանն առաջարկել է տրամադրել հստակ տեղեկատվություն՝ Մ. Պողոսյանի հանձնումը մերժելու պատճառների վերաբերյալ:

14:48
14 Օգոստոսի 2019
ԱԳ նախարարը մեկնաբանել է Փաշինյան–Թրամփ հանդիպման հնարավորությունը
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Փաշինյան–Թրամփ հանդիպման հնարավորությունը։
12:48
14 Օգոստոսի 2019
ՀՀ ԱԳ նախարարը ձեռնպահ մնաց Ադրբեջանում հայտնված զինծառայողի վերաբերյալ մեկնաբանություն տալուց
«Դա բավականին զգայուն հարց է, և Հայաստանի ԱԳՆ-ն արդեն տարածել է հայտարարություն», - ասաց Մնացականյանը:
15:21
13 Օգոստոսի 2019
Պատրուշևը և Գրիգորյանը հաստատել են ՀՀ և ՌԴ ԱԽ-ների համագործակցության բարձր մակարդակը
Երևանում երեքշաբթի կայացել է Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհրուրդների քարտուղարների խորհրդակցությունները:
20:14
12 Օգոստոսի 2019
ՌԴ ԱԽ քարտուղարը ժամանեց Հայաստան
Երկուշաբթի Հայաստան ժամանեց Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը։
20:03
09 Օգոստոսի 2019
Ավինյանը հրաժարվել է մեկնաբանել BBC–ի հոդվածը Մարտի 1–ի գործով
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվել է մեկնաբանել BBC–ի հոդվածը Մարտի 1–ի գործով։
17:31
09 Օգոստոսի 2019
Երևանը և Մոսկվան միտված են երկկողմանի ռազմավարական կապերի ամրապնդմանը. կայացել է Փաշինյանի և Մեդվեդևի հանդիպումը
Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։
17:26
09 Օգոստոսի 2019
Փաշինյանն էկոնոմիկայի նախարարի տեղակալ է նշանակել
Նիկոլ Փաշինյանն էկոնոմիկայի նախարարի տեղակալ է նշանակել:
14:37
09 Օգոստոսի 2019
ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևը կայցելի Հայաստան
Այցի օրակարգը չի նշվում:
23:35
08 Օգոստոսի 2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստան (ՖՈՏՈ)
Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստան։
13:00
02 Օգոստոսի 2019
Հայ քաղաքական ընդդիմությանը նոր զարգացումներ են սպասվում
Հայկական ներքաղաքական դաշտի ընդդիմադիր սեգմենտում նոր գործընթացներ են սպասվում
15:45
23 Հուլիսի 2019
Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կայցելի Վրաստան
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: