ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը և Լիբանանը հետախուզական բնույթի տեղեկություն կփոխանակեն, ուրբաթ ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր լիբանանցի գործընկեր Էլիաս Բու Սաաբի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Հայ–լիբանանյան գործակցությունը պաշտպանության ոլորտում հիմնված է բազմամյա բարեկամության, միմյանց օգնելու պատրաստակամության և հեռանկարների առկայության վրա։ Ներկայում կողմերը գործակցության նոր համաձայնագրի վավերացման փուլում են, որը կոչված է երկարացնել 2001 թվականի պայմանագիրը»,– ասաց Տոնոյանը։
Նրա խոսքով, հայ–լիբանանյան գործակցության առավել հեռանկարային ուղղություններն են` փորձի փոխանակումը, մասնավորապես, համատեղ զորավարժությունների անցկացումը, կրթության և վերապատրաստման ոլորտում գործակցությունը, հետախուզական բնույթի տեղեկատվության փոխանակումը։
Հետախուզական տեղեկատվության ոլորտում հայ–լիբանանյան գործակցությունը կարևորեց նաև նախարար Սաաբը։
Загружается новость ... "Лево"
«Հայաստանն ու Լիբանանը հնարավորություն ունեն գործակցելու այդ ուղղությամբ, ինչը շատ կարևոր է երկու կողմերի համար` հաշվի առնելով սահմաններում առկա մարտահրավերները և սահմանների ամրապնդման անհրաժեշտությունը»,– ասաց նա։
Լիբանանցի նախարարը միաժամական խոստացավ հայկական կողմին օգնել իսրայելական դրոնների ոչնչացման հարցում, հիշեցնելով, որ երկու անօդաչուներ վերջերս կործանվել էին Բեյրութի հարավում։
«Դրոնները խախտում են կամ սպառնում են խախտել նաև ձեր սահմանները։ Կօգնենք միմյանց այդպիսի մարտահրավերների հաղթահարման հարցում»,– ասաց Սաաբը։ -0-