ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։ Ինչպես գրում է «168 ժամ» օրաթերթը, այցը կարող է երկու նպատակ հետապնդել։
Ըստ աղբյուրի, Լավրովի տարածաշրջանային օրակարգում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, իսկ նպատակների մասով երկու վարկած կա։
Ըստ առաջին տարբերակի, Լավրովը կփորձի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունավետ օրակարգ մշակել, նրանք կքքնարկեն նաև Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Загружается новость ...
"Право"
Ռուսաստանի ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտնել է, որ մինչև տարեվերջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում։
Ըստ երկրորդ վարկածի, Լավրովը ծրագիր կառաջարկի, որին աջակցում են Մինսկի խմբի համանախագահները։ –0–