ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել Արցախ այցելելու համար և սեպտեմբերի 11-ին ներման արժանացել Ադրբեջանի նախագահի կողմից, ուղերձով դիմել է հայերին:
2016 թ.–ի դեկտեմբերի կեսերին Իսրայելի քաղաքացի Լապշինը, ով նաև ՌԴ քաղաքացի է, հայտնել էր, որ իրեն ձերբակալել են Մինսկում` Ադրբեջանի հայցով, որտեղ նա ներառված է «սև ցուցակում»` առանց ադրբեջանական իշխանությունների համաձայնության Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։ 2015 թ.–ի հունիսին Լապշինը Վրաստանի տարածքով ուկրաինական անձնագրով մուտք է գործել Ադրբեջան։
«Հայեր, պինդ կացեք: Այս մարդիկ ուզում են ձեզ մեռած տեսնել, և վերջակետ: Եվ եթե դուք բանակցությունների կամ Հայաստանի դիրքի թուլացման հետևանքով կորցնեք Ղարաբաղը` իմացեք, նրանք գալու են ձեզ մորթելու: Ինչպես թուրքերը 100 տարի առաջ: Վայրենությունն արդեն անցել է բոլոր ընդունելի սահմանները»,- գրել է Լապշինն իր Facebook-ում:
Загружается новость ...
"Право"
Նրա խոսքով, ինքն ամաչում է խոստովանել, բայց կատարվածից առաջ իսկապես կարծում էր, թե ղարաբաղյան հակամարտությունը շատ վիճալեի է և պետք է լուծվի` Ադրբեջանի ազգային սահմանների նկատմամբ հարգանքը հաշվի առնելով:
«Ինչ հիմարն եմ ես եղել: Ադրբեջանը դեռ 1988 թվականին ահաբեկություն էր սկսել հայերի դեմ Սումգայիթում, Բաքվում և Ղարաբաղում: «juden frei» նացիստական սխեմայով, բայց ոչ թե հրեաների, այլ հայերի նկատմամբ: Այնուամենայնիվ, Ադրբեջանի հրեաների 95 տոկոսը փախել է երկրից այն նույն ժամանակահատվածում, երբ սկսվել է ղարաբաղյան հակամարտությունը: Շառից-փորձանքից հեռու` հայերի վերջը տան, հրեաներին կսկսեն` գենետիկ հիշողություն: Այսօր հրեաներին Ադրբեջանում սիրում են, քանի որ դրանք շատ քիչ են, երկու հազարից պակաս: Միության փլուզումից առաջ գրեթե 100 հազարից»,- գրել է Լապշինը:
Նա հիշեցրել է, որ մեղադրական ակտում Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովի ստորագրության տակ գրված է բառացիորեն հետևյալը (մեջբերում): «...մեղադրյալ Լապշինն օկուպացված Ղարաբաղյան շրջանն անվանել է «Արցախ», ինչն ապացուցում է նրա և իր ֆեյսբուքյան ընկեր Սերգեյ Շահվերդյանի անջատողական գործողությունները»:
«Հատկանշական է, որ առավոտից գիշեր հանդուրժողականության մասին խոսող Ադրբեջանը Ղարաբաղի հայկական անվանումը` Արցախը, անօրինական է համարում: Այսինքն, հայոց լեզուն օրենքից դուրս է, հայերը չպետք է խոսեն մայրենի լեզվով, ունենալ սեփական հավատքը նույնպես չի կարելի և, առհասարակ, (քննիչ Թալիբովի մեջբերում) … հայոց ցեղասպանությունը հնարած բաներ են, եթե թուրքերը նրանց մորթեին` ավելի քիչ պրոբլեմ կունենաինք»: «Գեբելսը նյարդային ծխում է»,- գրել է Լապշինը:
Բլոգերին հաջողվել է հատել սահմանն ու հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում իր անունը (Ալեքսանդր) այլ կերպ է գրված (Օլեքսանդր)։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել։
Հունվարի 20–ին Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսեյ Ստուկը որոշում է ընդունել բավարարել Լապշինի արտահանձնման մասին Ադրբեջանի գլխավոր դատախազության հայցը։
Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված են օտարերկրյա քաղաքագետներ, հայտնի քաղաքական գործիչներ, արտիստներ, նկարիչներ, դերասաններ մշակույթի և արվեստի գործիչներ։–0–