Կոնսենսուս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, Բելառուսի հայտարարության և Ադրբեջանին զենք մատակարարելու շուրջ. Փաշինյանը պատասխանում է հարցերին (LIVE)
14:01
20 Նոյեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի մամուլի ասուլիսում պատասխանեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման և Բելառուսի հետ հարաբերությունների մասին հարցերին։
«Եթե կոնսենսուս չլինի, ապա մենք կշարունակենք աշխատանքն այն ձեռք բերելու և ձևավորելու շուրջ, որովհետև, կազմակերպության սկզբունքների համաձայն, որոշումներն ընդունվում են այդ կերպ»,– ասաց Փաշինյանը։
Այդ համատեքստում նա պատասխանեց նաև հայ–բելառուսական հարաբերություններում լարվածության աճի հարցին այն բանից հետո, երբ նոյեմբերի 12–ին Բելառուցի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրում Ադրբեջանի դեսպան Լատիվ Գանդիլովի հետ հանդիպմանը մի շարք հայտարարություններ արեց։
Հայաստանի ԱԳՆ–ն ոչ կոռեկտ անվանեց այս հայտարարությունները, ինչին ի պատասխան Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնեց, որ «փողոցային դեմոկրատիայի կանոններն անընդունելի են մեծ քաղաքականությունում»։
«Կարծում եմ, որ Բելառուսի ԱԳՆ–ի հայտարարությանը Հայաստանի արձագանքը հնչել է, և անձամբ ես ասել եմ ամենը, ինչ կարծում եմ այս իրավիճակի մասին։ Այդ հարցում իմ զրուցակիցն անձամբ Բելառուսի նախագահն է, ումից այս պահին որևէ արձագանք չկա»,– ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ իր ասածն ուժի մեջ է, և ինքը բացատրություն է պահանջելու ինչպես կատարվածի, այլնպես էլ այլ հարցերի վերաբերյալ։
«Մենք չենք պատրաստվում լռեցնել Հայաստանի շահերին վերաբերող հարցերը և պատրաստվում ենք սկզբունքորեն, հետևողականորեն և գործընկերային մթնոլորտում պաշտպանել դրանք»,– ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ մի քանի ամիս առաջ Ադրբեջանին մատակարարվել է «Պոլոնեզ» բելառուսական համազարկային կրակի համակարգերի խմբաքանակ, և դա տեղի է ունեցել այն ժամանակահատվածում, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչն է եղել։
Загружается новость ...
"Право"
«Մեր դիրքորոշումը պարզ է` դատապարտում ենք նմանատիպ գործարքները, դրանք համարում ենք ուղղված Հայաստանի ազգային շահերի դեմ և կարծում ենք, որ դրանք խեղաթյուրում են ՀԱՊԿ էությունը»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, այս պահին գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ Հայաստանը բացատրություններ ստանա, և պարզվի, թե ինչ պարտավորություններ են ստանձնում ՀԱՊԿ անդամ երկրները միմյանց առջև։-0-
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն, հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար