480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+31
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը մեծածավալ պատերազմ չի սկսի Ղարաբաղյան հակամարտության գոտում. hայ փորձագետ
16:43
22 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանը մեծածավալ ռազմական գործողություններ չի սկսի Ղարաբաղյան հակամարտության գոտում, կարծում է «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։

«Ադրբեջաննա այսօր British Petroleum բրիտանական նավթագազային հայտնի ընկերության «գաղութ» է։ Եվ քանի դեռ դա այդպես է, Ադրբեջանը Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական մեծածավալ գործողություններ չի սկսի։ Որքան էլ տարօրինակ հնչի, բայց British Petroleum–ը տվյալ դեպքում զսպող դեր է կատարում»,– ասաց Ալավերդյանը երկուշաբթի մամուլի ասուլիսում։

Նա միաժամանակ կարծում է, որ ղարաբաղյան հակամարտությունը ներկայում որոշ ժամանակով դադար է վերցրել, որը մի քանի գործոններով է պայմանավորված։

«Նախևառաջ, դա կապված է Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերով։ Ադրբեջանում ոգեշնչված են այդ միջոցառմամբ»,– նշեց նա։

Պատմության մեջ առաջին Եվրոպական խաղերը, որոնք հետագայում կանցկացվեն չորս տարին մեկ անգամ, անցկացվում են Բաքվում հունիսի 12–ից 28–ը։

Որպես գործոններից մեկն Ալավերդյանը նշեց նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երկու վերջին որոշումները։
 
Ադրբեջանական ԶԼՄ–ները հունիսի 20–ին տարածել են այդ երկրի ԱԳՆ հայտարարությունները «Ճիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով Եվրադատարանի որոշումը, որը հիմնված էր Ադրբեջանի վեց քաղաքացիների` 2005 թվականի ապրիլի 6–ի հայցադիմումի վրա։ Այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդման մեջ ասվում է, որ դատարանն արձանագրություն է ընդունել հայցորդների օգտին։

Ավելի վաղ` հունիսի 16–ին, ՄԻԵԴ–ը որոշում է կայացրել «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության» գործով։ Հրապարակած որոշման համաձայն, հայ փախստականի իրավունքները խախտվել են ղարաբաղյան համակարտության ընթացքում Ադրբեջանում թողած իր անշարժ գույքի նկատմամբ հասանելիության բացակայության պատճառով։ ՄԻԵԴ–ը հայտարարել է, որ առկա է անշարժ գույքի պաշտպանության իրավունքի, անձնական և ընտանեկան կյանքի հարգանքի իրավունքի, ինչպես նաև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտում։ 

Բացի այդ, Ալավերդյանի կարծիքով, Ադրբեջանի համար զսպող գործոն է նաև Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնց ժամանակ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն չի ստացել։

«Չեմ բացառում, որ Թուրքիայում նոր ընտրություններ կլինեն, որոնց ժամանակ ընդդիմության նկատմամբ կկիրառվեն ավելի կոշտ քայլեր։ Այնպես որ, Ադրբեջանն առայժմ սպասում է»,– ասաց նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:16
29 Հունիսի 2017
Վարչապետի թիմը վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը. Սերժ Սարգսյան
Կառավարության ներկայիս կազմը վայելում է նախագահի և ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը, ասել է ՀՀ նախագահը։
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: