481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
«Իսլամական պետություն» խմբավորման հաջողության պատճառը միջազգային դերակատարների համագործակցության բացակայությունն է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
15:50
18 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Իսլամական պետություն» արմատական խմբավորման քանակական աճն ու ակտիվ տարածումն ուղղակիորեն կապված է միջազգային հարթակում խոշոր դերակատարների միջև հակաահաբեկչական ոլորտում իրական համագործակցության բացակայության հետ։ Հինգշաբթի նման կարծիք հայտնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

«Այստեղ կա երկու բաղադրիչ։ Առաջինը այն է, որ վերջին մի քանի տարում հակաահաբեկչության ոլորտում բացակայում է իրական համագործակցությունը։ Ուկրաինայի գործոնի պատճառով փաստացի դադարեցվել է խոշոր դերակատարների համագործակցությունը, իսկ Ռուսաստանը խոշոր դերակատարներից մեկն է ահաբեկչական գործունեությանը հակազդելու ոլորտում։ Դա, բնականաբար, ավելի բարենպաստ պայմաններ է ստեղծում այդ խմբավորումների գործունեության համար», – ասաց Բորդյուժան «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ում կազմակերպված ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Որպես երկրորդ գործոն ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարը նշեց սեփական նպատակներին հասնելու համար ծայրահեղականների կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների պրոֆեսիոնալ օգտագործումը։ «Այսօր գոյություն ունեն լայն հնարավորություններ, օրինակ` սոցցանցի միջոցով կոնկրետ մարդու հետ կապ հաստատելու հնարավորությունը։ Կարծում եմ, որ այս երկու բաղադրիչներն ազդում են, որ այդ շարժման հետևորդները շատանան», – ավելացրեց նա։

«Իսլամական պետություն» խմբավորումը գրավել է Իրաքի և Սիրիայի զգալի մասը։ Խմբավորման լայն տարածումը վերջին երկու տարվա գլխավոր համաշխարհային խնդիրներից է։ ԿՀՎ–ի տվյալներով` մոտ 30 հազար գրոհային ունեցող խմբավորումը զավթված տարածքներում հռչակել է խալիֆայություն և ձգտում է ընդլայնել իր տարածքները։

ՀԱՊԿ–ն ստեղծվել է ԱՊՀ անդամ երկրների կողմից 1992թ.–ի մայիսի 15–ին ստորագրված Հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա։ Ուզբեկստանի անդամակցության չեղյալ հայտարարելուց հետո ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: