477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսական անօդաչու սարքերը ձմռանը Հայաստանում 20000 կմ–ի թռիչքներ են կատարել
14:54
04 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի–Արմենիա/.  ՀՀ–ում ՀՌՕ ռուսական ռազմաբազայի անօդաչու թռչող սարքերի (ԱՕԹՍ) ստորաբաժանումների «Նշանառու 2» ժամանակակից համալիրի անօդաչու թռչող սարքերն ուսման ձմեռային շրջանում թռչել են ավելի քան 20 հազար կմ 300 ժամում` հաշվարկելով այն, որ յուրաքանչյուր ինքնաթիռ մեկ ժամում կարող է թռչել 70–80 կմ, հաղորդում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։

Օդի խտության և բարձր լեռնային պայմաններում ծովի մակերևույթից 1,5–2,2 հազար մետր բարձրության վրա  ուղիղ ռադիոտեսանելիության սահմաններում տեղեկատվության փոխանցման հեռավորության վրա կանոնավոր կերպով անցկացվել են թռիչքի, թռիչքի կառավարման և ԱՕԹՍ–ի ստորաբաժանումների հաշվարկների տվյալների փոխանցման  վարժանքներ։ Ինքնաթիռները կանոնավոր կերպով շահագործվել են հետախուզական նպատակներով, մարտավարական, հրամանատարա–շտաբային վարժանքների ժամանակ, ավտոմոբիլային և զրահատանկային ռազմական տեխնիկայի շարասյուների ուղեկցությամբ հրաձգությունների իրականացման ժամանակ և Կամխուդ ու Ալագյազ բարձր լեռնային ուսումնամարտավարական համալիրներում տանկերով իրականացված վարժանքների ժամանակ։

Բարձր լեռնային պայմաններում իրականացվող թռիչքների բարդությունը օդի խտությունն է, խիտ ամպամածությունը, որն ազդում է տեսանելիության վրա, եղանակային պայմանների արագ փոփոխությունը, ուժեղ քամիները, որոնք ազդում են մրրկայնության վրա` նվազեցնելով տեսաազդանշանի փոխանցման որակը։

Հիմա զորամիավորման կազմում «Նշանառու 2» համալիրի միջոցով անցկացվում են կանոնակարգային աշխատանքներ։ Զինծառայողները հաշվարկների կազմում իրենց ամրագրված ինքնաթիռները տեղափոխում են շահագործման ամառային ռեժիմի շոգ եղանակային պայմաններում։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: