486.7
-0.08
515.17
+0.05
8.4
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան ակնկալում է, որ քրդերը վայր կդնեն զենքը. վարչապետ
21:43
17 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Քրդական խնդրի կարգավորման գործընթացը հասել է վճռորոշ փուլի, և Թուրքիայի կառավարությունը հույս ունի, որ շուտով կավարտվի զինված պայքարը, երեքշաբթի Իսլամաբադում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

2012թ.–ի հոկտեմբերի Թուրքիայի իշխանությունները բանակցություններ նախաձեռնեցին Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանի հետ, որոնք ուղղված էին 35 տարվա հակամարտության կարգավորմանը, որն ավելի քան 40 հազար կյանք է խլել։ Քրդերն ինքնավարության են ձգտում։

«Քրդական խնդրի կարգավորման գործընթացը հասել է գագաթնակետին։ Սա շատ բարդ գործընթաց է, այստեղ կարևոր է չշտապել և դրսևորել անկեղծ ու բարի մտադրություններ։ Կառավարությունն ակնկալում է, որ քրդական կողմը կհայտարարի, որ պատրաստ է դադարեցնել զինված պայքարը», – ասել է նա։

Նա ավելացրել է, որ կառավարությունը վճռականորեն տրամադրված է զարգացնել կարգավորման գործընթացը, և խաղաղ գործընթացում տեղ չկա բռնության, զենքի և ահաբեկչության համար։ «Բոլորը դրա համար պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն», – ավելացրել է նա։

Ահմեդ Դավութօղլուն երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Պակիստանում։

2012թ.–ին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` քրդերը սկսեցին Թուրքիայի տարածքից դուրս հանել գրոհայիններին։ Թուրքիայի կառավարությունը ևս խոստացել էր ձեռնարկել մի շարք միջոցներ, որոնք ուղղված են խնդրի կարգավորմանը։ Հետագայում երկու կողմերը բազմիցս մեղադրել են միմյանց խոստումները չկատարելու մեջ։ Քրդական խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը հայտնվեց սպառնալիքի տակ այն բանից հետո, երբ 2014 թ.–ի հոկտեմբերին Թուրքիայի տարածքում սկսվեցին քրդական բնակչության զանգվածային բողոքները, որոնց հետևանքով զոհվեց ավելի քան 40 մարդ։–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։