486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը կարող է գնալ պատերազմի սոցիալ–տնտեսական իրավիճակի վատացման պատճառով. փորձագետ
18:24
09 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանը կարող է Ղարաբաղում պատերազմ սկսել` նավթի գների կրճատման պատճառով երկրի սոցիալ–տնտեսական իրավիճակի վատացման հետևանքով, երկուշաբթի լրագրողներին հայտնեց քաղաքագետ Գագիկ Ղամբարյանը։

 Նավթի գնանշումները նախորդ տարվա ամռանից նվազել են ավելի քան կրկնակի` բարելի դիմաց 110 դոլարից մինչև 50 դոլար։ Վերլուծաբանները «սև ոսկու» արժեքի կտրուկ նվազումը կապում են շուկայում հումքի ավելցուկի հետ։ ՕՊԵԿ–ի երկրների` նոյեմբերի 27–ի` նավթի արդյունահանման քվոտն օրական 30 միլիոն բարելի մակարդակում պահելու որոշումն ուժեղացրել է գների կրճատումը, նոր տարում Brent նավթի մեկ բարելը նվազել է մինչև 45 դոլար։ Սակայն հունվարի վերջում–փետրվարի սկզբին նավթի գները սկսել են աճել։

«Ադրբեջանական իշխանությունները հայտարարում են, որ իրենց մոտ ամեն ինչ նորմալ է, և նավթի գների անկումը չի անդրադառնա Ադրբեջանի տնտեսության վրա։ Ւրականում դա, իհարկե, այդպես չէ։ Բոլոր երկրները, որոնց տնտեսությունը հիմնականում կախված է նավթային ճյուղից, դժվարություններ են կրում, այդ թվում` Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, Նիգերիան և այլն»,– ասաց Ղամբարյանը։

Ըստ նրա, հակամարտության գոտում լարվածություն ստեղծելով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում է շեղել ժողովրդի ուշադրությունը տարածաշրջաններում առկա սոցիալ–տնտեսական խնդիրներից։

«Բաքվում իրավիճակը բավականին բարենպաստ է, բայց մարզերում սոցիալական խնդիրները սուր են։ Վերջին ժամանակներոյմ  այնտեղ մեծ ցույցեր են լինում, ժողովուրդը դժգոհ է սոցիալական վիճակից և իշխանությունների սանձարձակ վարքից»,– նշեց Ղամբարյանը։

Քաղաքագետի խոսքով, ինքը չի ուզում վատատես լինել, ասելով, թե պատերազմ անպայման կլինի, բայց քանի որ Ադրբեջանն այդքան զենք է գնել, այդ զենքն «ինչ–որ տեղ պետք է կրակի»։

«Ադրբեջանը 4-6 մլրդ դոլարի զենք է գնել` մեծ մասը Ռուսաստանից և Իսրայելից, մնացածը` ՀԱՀ–ից, Բելառուսից, Ղազախստանից և Ուկրաինայից։ Եթե Ադրբեջանի սոցիալ–տնտեսական վիճակը վատանում է նավթի գների նվազումից, ապա Իլհամ Ալիևն անպայման պետք է օգտագործի այդ զենքը, որ ցույց տա, թե ուր են ժամանակին գնացել այդ փողերը»,– ընդգծեց Ղամբարյանը։

Ըստ նրա, մյուս կողմից, ադրբեջանական նավթի հետևում միջազգային կորպորացիաներն են, որոնց զսպում են իշխանությունները, քանի որ հասկանում են, որ լայնածավալ ռազմական գործողությունների դեպքում հայկական կողմն անպայման շարքից կհանի նավթա– և գազատարները, որոնք սահմանին շատ մոտ են։

«Ամեն դեպքում, պատերազմի սպառնալիք կա մշտապես, և մեր իշխանությունները պետք է դրան պատրաստ լինեն»,– ասաց Ղամբարյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։