483.55
-0.56
568.22
-2.21
8.18
-0.05
+6
Եղանակը Երևանում
Հայ
Բայդենն ու Էրդողանը չեն կարողացել սիրիական ճգնաժամի լուծման հարցում համագործակցելու շուրջ պայմանավորվածության հասնել
14:36
24 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանն ու ԱՄՆ–ի փոխվարչապետ Ջո Բայդենը նախորդ հանգստյան օրերին Ստամբուլում չորս ժամ տևած բանակցությունների ընթացքում չեն կարողացել միմյանց համոզել սիրիական ճգնաժամի հարցում ունեցած իրենց առաջնահերթությունները։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին երկուշաբթի հաղորդում է Hurriyet թերթը` հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրին։

Բայդենը նախորդ շաբաթվա վերջին Թուրքիա կատարած եռօրյա այցի ընթացքում բանակցություններ է վարել Էրդողանի հետ, որոնց հիմնական թեման եղել է Սիրիայի և Իրաքի ճգնաժամը։ Հրատարակության աղբյուրի տվյալներով` Թուրքիան հրաժարվում է դառնալ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ստեղծված կոալիցիայի լիիրավ անդամ, քանի դեռ ԱՄՆ–ն չի ընդունել «համալիր ռազմավարությունը», որն ուղղված կլինի ոչ միայն ահաբեկչական խմբավորման դեմ, այլ նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությանը։ ԱՄՆ–ն հրաժարվում է դա անել, ինչպես նաև մերժում է Սիրիայում ոչ թռիչքային գոտու ստեղծման մասին Թուրքիայի առաջարկը։

«Մենք խնդիրներ չունենք ԻՊ–ի դեմ պայքարում։ Էրդողանը Բայդենին ասել է, որ նրանց մուսուլման չի համարում։ Մենք չենք կարծում, որ ԱՄՆ–ն ցանկանում է, որպեսզի Ասադն իշխանության ղեկին մնա, պարզապես նա հիմա նրանց թիրախը չէ», – թերթը մեջբերում է աղբյուրի խոսքերը։

Արդյունքում` Բայդենը ձեռնունայն վերադարձել է Վաշինգտոն` չստանալով ԻՊ–ի ուղղությամբ ավիագրոհներ իրականացնելու համար Թուրքիայի հարավում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազայի օգտագործման թույլտվությունը։ Սակայն Թուրքիան «մարտավարական մակարդակում» կհամագործակցի ԱՄՆ–ի և կոալիցիայի մնացած անդամների հետ, նշում է դիվանագիտական աղբյուրը։ Նշանակում է` կշարունակվի համագործակցությունը, որն ուղղված է Թուրքիայի տարածքով դեպի Սիրիա օտարերկրյա գրոհայինների ներթափանցման հակազդեցությանը, հետախուզական տեղեկատվության փոխանակմանն ու սահմանների անվտանգության հարցերին։ Թուրքիան պարտավորվել է կազմակերպել իրաքյան բանակի գրոհայինների և իրաքյան Քուրդիստանի զինված զորամիավորումների ուսուցումը` ԻՊ–ի դեմ պայքարելու նպատակով։

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը «խալիֆայություն է» հռչակել այս տարվա ամռանը Սիրիայի և Իրաքի գրավված տարածքներում։ ԻՊ–ն առավել մեծ թափ է ստացել Սիրիայի տարածքում իրականացրած գործողությունների ժամանակ, որտեղ պատերազմել է կառավարական ուժերի դեմ և ամենադաժան կազմակերպություններից մեկի համբավ է ստացել։ Գրոհայինների գործողությունների հետևանքով զոհվել է մի քանի հազար խաղաղ բնակիչ, հարյուր հազարավոր մարդիկ դարձել են փախստականներ և ևս մի քանի հազարը գերության մեջ է հայտնվել։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: