484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Էրդողանն անհրաժեշտ է համարում ցամաքային օպերացիան ԻՊ գրոհայիններին դիմակայելու համար
17:26
07 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է արևմտյան երկրներին Սիրիայի և Իրաքի խնդիրներին չմիջամտելու քաղաքականություն վարելու համար` ընդգծելով, որ ռմբակոծումներն առանց ցամաքային օպերացիայի չեն կանգնեցնի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների առաջխաղացումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Միայն ռմբակոծումներով ահաբեկչությունը չես կանգնեցնի։ Անհրաժեշտ է համագործակցել ցամաքային օպերացիայի անցկացման հարցում»,– ասել է Էրդողանը` ելույթ ունենալով սիրիացի փախստականների առջև Թուրքիայի հարավում Ղազիանտեպ քաղաքի մոտակայքում գտնվող Իսլահիե ճամբարում։

Էրդողանի կարծիքով, սիրիական ճգնաժամը լուծելու համար պետք է հայտարարել անթռիչք գոտի և անվտանգության գոտի, ինչպես նաև սատարել զուսպ սիրիական ընդդիմությանը։ Նա վերահաստատել է Թուրքիայի` Սիրիայի հյուսիսում սեփական սրբատեղին` Օսմանյան կայսրության հիմնադիր Սուլեյման Շահի դամբարանը պաշտպանելու պատրաստակամությունը։

Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ երկրում այժմ ապրում են մոտ 1.5 միլիոն փախստականներ տարբեր երկրներից, հիմնականում` Սիրիայից։ Նրանց ապահովելու համար Թուրքիան ավելի քան 4 մլրդ դոլար է ուղղել։

«Դուք մեզ համար երբեք բեռ չեք լինի։ Մենք ձեզ օգնել ենք և օգնելու ենք, իսկ Արևմուտքը միայն դիտորդի դերում է։ Այնտեղ միայն խոսում են, իսկ երբ պետք է ինչ–որ բան անել` նրանք չկան։ Եվրոպան ընդունել է միայն 130 փախստականի և փակել է սահմանները։ Մենք արևմտյան երկրներից միայն մոտ 200 միլիոն դոլար ենք ստացել փախստականներին օգնելու համար, մնացածը Թուրքիան հատկացրել է իր բյուջեից»,– ասել է Էրդողանը` դիմելով փախստականներին։

ԻՊ խմբավորման իսլամիստները գրոհում են սիրիական Քոբանի քաղաքը, որը քրդական ինքնավար ադմինիստրացիայի խոշոր կենտրոններից մեկն է։ Ծայրահեղականների վերահսկողության տակ են մնում մոտ 60 քրդական գյուղեր։ Ավելի քան 140 խաղաղ քաղաքացիներ Քոբանիից փախել են հարևան Թուրքիա։ Թուրքիայից ժամանել է մոտ 1.5 հազար քուրդ կամավոր։ Երկուշաբթի Թուրքիայի մի շարք քաղաքներում անցել են քուրդ բնակչության բողոքի ակցիաներ սիրիական հակամարտությանը Թուրքիայի չմիջամտելու քաղաքականության դեմ։

ԻՊ ահաբեկչական խմբավորումը այս տարվա ամռանը «խալիֆայություն» է հռչակել Սիրիայի և Իրաքի զավթած տարածքներում։ ԱՄՆ–ն մի շարք դաշնակից երկրների, այդ թվում` արաբական երկրների աջակցությամբ սեպտեմբերի 23–ին ավիահարվածներ է սկսել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին, իսկ օգոստոսից նմանատիպ օպերացիա է իրականացվել Իրաքում։

ԱՄՆ–ն հարվածներ է հասցնում առանց սիրիական իշխանության թույլտվության։ Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը պատերազմում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։