484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի քաղաքացիական հասարակությունը պահանջում է ադրբեջանական գերության մեջ գտնված հայ գյուղացու մահվան պատճառների անաչառ քննություն անցկացնել
12:30
20 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի քաղաքացիական հասարակությունը կոչ է անում դիմել Ադրբեջանում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտե, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատներ, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպություններ ադրբեջանական գերության մեջ հայտնված հայ գյուղացի Կարեն Պետրոսյանի մահվան կապակցությամբ: Այս մասին նշվում է նամակում, որը տեղադրվել է հայտնի հայ բլոգեր Սամվել Մարտիրոսյանի կայքում (banman.am):

Ադրբեջանին սահմանակից Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանն օգոստոսի 8–ին առայժմ չպարզված հանգամանքներում հատել է հայ–ադրբեջանական սահմանը և հայտնվել է ադրբեջանական գերությունում։ Ադրբեջանում նրան սկզբում լուսանկարել էին քաղաքացիական հագուստով, իսկ ավելի ուշ հրապարակվել էին լուսանկարներ, որտեղ Պետրոսյանի հագին զինվորական հագուստ էր, իսկ ադրբեջանցի զինծառայողներն էլ ուղեկցում էին նրան։ Բաքուն փորձում էր գերուն որպես «հայ դիվերսանտ» ներկայացնել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտարարեց, որ Պետրոսյանը «հանկարծամահ» է եղել` սիրտ–անոթային սուր անբավարարությունից, Երևանում վստահ են, որ նրան տանջամահ են արել, և պահանջում են դատաբժշկական անկախ փորձաքննություն անցկացնել` միջազգային փորձագետների ներգրավմամբ։

«Մենք ձեզ ենք դիմում այն բանի երաշխիքով, որ տեղի կունենա դիահերձում և բռնության վկայության պատշաճ քննություն: Դիահերձումը պետք է իրականացվի միջազգային փորձագետների կողմից, իսկ տեղեկատվությունը և փաստաթղթերը պետք է ժամանակին տրամադրվեն Հայաստանի իշխանություններին», - նշվում է նամակում:

Նամակում նաև նշվում է, որ ադրբեջանական գերության մեջ հայտնված հայազգի քաղաքացիական անձանց հետ վարվելակերպի նման դեպքեր արդեն տեղի են ունեցել:

«Մենք նաև կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին օգտագործել իրենց հնարավորությունները, որպեսզի Պետրոսյանի մարմինն անմիջապես վերադարձվի Հայաստան՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան», - նշվում է նամակում:

Նամակի հեղինակների կարծիքով` այն փաստը, որ արդեն տասը օր է անցել Պետրոսյանի մահից հետո, իսկ մարմինը դեռ չի վերադարձվել Հայաստան, վկայում է, որ փորձեր են արվում թաքցնել կտտանքների և բռնության հետքերը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: