482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Սաուդյան Արաբիայի գերագույն մուֆտին հայտարարել է, որ «Ալ Քայիդա» և «Իսլամական պետություն» խմբավորումներն իսլամի գլխավոր թշնամիներն են. ԶԼՄ
17:54
19 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Սաուդյան Արաբիայի գերագույն մուֆտիի պաշտոնակատար Աբդուլ-Ազիզ Ալ աշ-Շեյխը կոշտ քննադատության է ենթարկել «Ալ Քայիդա» ահաբեկչական կազմակերպությանն ու «Իսլամական պետություն» խմբավորմանը՝ դրանք անվանելով «իսլամի թիվ մեկ թշնամիներ», հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ալ-Յաում աս-Սաբիա» եգիպտական թերթին:

«Ծայրահեղականության, արմատականության, ինչպես նաև ահաբեկչության գաղափարները որևէ ընդհանուր բան չունեն իսլամի հետ, իսկ դրանց կողմնակիցները իսլամի թիվ մեկ թշնամիներն են», - մեջբերում է թերթը մուսուլմանների հոգևոր առաջնորդի խոսքը: Նա նաև ավելացրել է, որ «մուսուլմաններն առաջինն են «Իսլամական պետության» և «Ալ Քայիդայի» հանցագործությունների զոհերը դառնում, և հենց նրանք էլ առաջինն են հատուցում այդ խմբավորումների գործողությունների համար»:

Ավելի վաղ Արաբական պետությունների լիգան դատապարտել է «Իսլամական պետության» գործողությունները, որոնք նա իրականացնում է Իրաքի կրոնական փոքրամասնությունների նկատմամբ և պահանջել է պատասխանատվության ենթարկել: Այսպես՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին նշել է, որ «գրոհայինների գործողություններն իրենց ծանրությամբ հավասարազոր են մարդկության դեմ իրականացվող հանցագործություններին, որոնք չի կարելի անուշադրության մատնել»:

«Իսլամական պետություն» ահաբեկչական կրոնական խմբավորումը, որը կապ ունի «Ալ Քայիդայի» հետ, սկզբում ստեղծվել և գործել է հիմնականում Սիրիայի տարածքում, որտեղ պատերազմել է կառավարական ուժերի դեմ և որտեղ ամենադաժան խմբավորումներից մեկի «համբավն» է ձեռք բերել: Մի քանի ամիս առաջ խմբավորումը կտրուկ ակտիվացրել է իր գործողություններն Իրաքում: Օգտվելով Բաղդատի իրականացրած քաղաքականությունից առաջացած իրաքցի սունիթների դժգոհությունից՝ «Իսլամական պետությունը» զանգվածային գրոհ է սկսել Իրաքի հյուսիսային և հյուսիս-արևմտյան գավառների վրա և մեծ տարածքներ է գրավել:

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների գործողություններից արդեն զոհվել են այլ կրոնների հազարավոր ներկայացուցիչներ՝ շիիթներ, քրիստոնյաներ, եզդիներ, հազարավոր մարդիկ ստիպված են եղել փախչել ծայրահեղականների կողմից գրավված շրջաններից, բազմաթիվ կանայք և երեխաների գտնվում են գերեվարության մեջ, նրանց պահում են հատուկ ճամբարներում: Իրաքի իշխանությունները դիմել են միջազգային հանրությանը «Իսլամական պետության» նկատմամբ հակագործողություն կազմակերպելու համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։