486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանական կողմի ծանր կորուստները կարող են նվազեցնել շփման գծի լարվածությունը
19:58
01 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական բանակի ծանր կորուստները կարող են նվազեցնել շփման գծի լարվածությունը, կարծում է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, վերջին օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի ուժերի հետ բախման հետևանքով շուրջ տասը ադրբեջանցի զինծառայող է զոհվել։ Դրանից մեկ օր առաջ ղարաբաղյան հենակետերի վրա ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով զոհվել են Արցախի պաշտպանության բանակի երկու զինծառայողներ։ Ավելի վաղ ղարաբաղյան կողմը կրկին հայտնել էր Ադրբեջանի դիվերսիաների փորձերի մասին։

«Կարծում եմ, որ եթե ադրբեջանական կողմը պատասխան կորուստներից հետո իրավիճակի սրման հերթական փուլ չձեռնարկի, ապա էսկալացիան կնվազի»,– «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Մինասյանը։

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը շփման գծում բազմաթիվ անգամ լարվածություն է հրահրել, և լայնածավալ պատասխանից հետո, որն ուղեկցվել է ադրբեջանցի զինվորների մահով, Ադրբեջանի ակտիվությունը որոշ ժամանակ նվազել է, իսկ համաշխարհային հանրությունը սկսել է ավելի մեծ ուշադրություն հատկացնել հակամարտությանը։

«Եթե ադրբեջանական կողմը հաշվի, որ այս անգամ կորուստը չափազանց մեծ է  եղել և ճակատային գծում լարվածությունը մեծացնելու հետագա փորձերը նոր կորուստներ կբերի` էլ ավելի բարձրացնելով պատերազմի գնի զգացողությունը պաշտոնական Բաքվի համար, ապա կարծում եմ` հետագա էսկալացիա չի լինի։ Այս իրադարձությունը բացարձակապես պատերազմի նախանշան չէ, այն ավելի շատ քաղաքական ճնշման, պատերազմով սպառնալու գործոն է»,– ասաց փորձագետը։

Նա ավելացրեց, որ եթե պատերազմով վախեցնող կողմը ավելի մեծ թվով կորուստներ է ունենում, ապա չի կարող ճնշում գործադրել մյուս կողմի վրա։

Մինասյանը նշեց նաև, որ կորուստների կապակցությամբ ադրբեջանական հասարակության արձագանքը չի կարող երկրի իշխանության դիրքորոշման վրա ազդող գործոն դառնալ։ «Ադրբեջանում հասկանում են, որ հենց ռազմաքաղաքական ղեկավարություն է շփման գծի իրավիճակի հրահրման նախաձեռնողը, և համապատասխանաբար փաստ չէ այն, որ մեծացող կորուստները չեն անդրադառնա հասարակական դժգոհության վրա»,– նկատեց նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: