478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+27
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՄԱՍ-ը հրաժարվում է Իսրայելի հետ հաշտություն կնքել, քանի դեռ Գազան շրջափակված է. գործակալություն
13:31
24 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Հալեդ Մաշաալը հայտարարել է, որ Իսրայելի հետ հաշտեցումն անհնար է, քանի դեռ պաղեստինյան անկլավը շրջափակման մեջ է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ֆրանս Փրես գործակալությանը:

Մաշաալը լրագրողներին ասել է, որ «ՀԱՄԱՍ-ն այսօր մերժել է և մտադիր է հետագայում ևս մերժել» Իսրայելի հետ հրադադարի առաջարկը: Նրա խոսքով՝ այս ամենը կշարունակվի մինչև չքննարկվեն ՀԱՄԱՍ-ի պահանջները, որոնցում ներառված է նաև պաղեստինյան անկլավի «շրջափակման» վերացումը:

«Մենք մտադիր չենք որևէ առաջարկ ընդունել, որը չի նախատեսում պաղեստինցի ժողովրդի շրջափակման վերացումը», - նշել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդը չորեքշաբթի Կատարի մայրաքաղաք Դոհայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Մաշաալն նաև ավելացրել է, որ ՀԱՄԱՍ-ը «ողջունում է միջազգային հանրության ցանկացած ջանք», որն ուղղված է տարածաշրջանում ագրեսիայի դադարեցմանը և «որևէ առարկություն չունի» երրորդ երկրների, այդ թվում նաև Եգիպտոսի միջնորդ դերի դեմ:

«Մեր պահանջների կատարումից հետո մենք կսահմանենք այն ժամանակահատվածը, որի ընթացքում կգործի հրադադարի ռեժիմը», - հայտարարել է Մաշաալը:

Իսրայելը հուլիսի 7–ից ռազմական օպերացիա է անցկացնում Գազայի հատվածում, որի նպատակն է երաշխավորված և երկար ժամանակով դադարեցնել պաղեստինյան հրթիռակոծումները` խաթարելով անկլավում իշխող ՀԱՄԱՍ իսլամիստական շարժման և այլ գրոհային խմբավորումների ներուժը։ «Անսասան ժայռ» անունը ստացած օպերացիան առայժմ սահմանափակվել է օդից և ծովից արձակվող հեռահար հարվածներով, սակայն զուգահեռաբար ցամաքային ներխուժման նախապատրաստություն է կատարվում։

Թեև Գազայի հատվածի հրթիռակոծման թիվը գերազանցել է 1.4 հազարը` գրոհայինները շարունակում են գնդակոծել Իսրայելի հարավային և կենտրոնական քաղաքները։ Երկրի ութ միլիոն բնակչության հինգ միլիոնն ապրում է գնդակոծման գոտում։ «Երկաթյա գմբեթ» ՀՀՊ մարտկոցների և քաղաքացիական պաշտպանության զարգացած ենթակառուցվածքի շնորհիվ իսրայելցիների թվում դեռ զոհեր չկան։ Դիմակայության զոհ են դարձել ավելի քան 170 պաղեստինցիներ, այդ թվում` խաղաղ բնակիչներ, վիրավորների թիվը գերազանցել է 1.2 հազարը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։