483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ ՊՆ-ում անհեթեթություն են համարում Կիևի այն հայտարարությունը, թե Սու-25 ինքնաթիռների վրա կրակել են Ռուսաստանի տարածքից
11:44
24 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ պաշտպանության նախարարությունում անհեթեթություն են համարում Ուկրաինայի այն հայտարարությունը,  թե չորեքշաբթի Դոնեցկի մարզում ուկրաինական Սու-25 կործանիչների վրա կրակել են Ռուսաստանի տարածքից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նախօրեին աշխարհազորայինները հայտարարել են, որ ուկրաինացի զինվորականների երկու ինքնաթիռ են կործանել: Ավելի ուշ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի տեղեկատվական կենտրոնի խոսնակ Անդրեյ Լիսենկոն ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ինքնաթիռներն ընկել են Ռուսաստանի տարածքից արձակած հրթիռի պատճառով:

«Լիսենկոյի խոսքով՝ այնպես է ստացվում, որ այդ ինքնաթիռները կործանվել են ոչ միայն Ռուսաստանի տարածքից, ինչն ինքնին անհեթեթություն է, այլև ևս մեկ հրթիռից, որն արձակվել է ավելի վաղ գիտությանն անհայտ «հզոր գործողության» տիպի զենիթահրթիռային համալիրից», - հայտարարել է ՌԴ ՊՆ աղբյուրը:

Նա նշել է, որ Կիևը նման հայտարարություններով «ցանկանում է մոլորության մեջ գցել հասարակությանը՝ ուշադրությունը շեղելով մալայզիական Boeing-777-ի կործանման փաստից»: Նրա խոսքով՝ նման երևակայությունը կարելի է ներառել Զինվորական աֆորիզմների կարմիր գրքում:

«Զինվորական պրոֆեսիոնալից և պարզապես «գնդապետից» նման պրոգրեսիվ դինամիկա ունեցող «սենսացիա» է հնչում: Իսկ Լիսենկոն կշարունակի թեման զարգացնել մեկ զենիթային հրթիռի միջոցով երկու ինքնաթիռ կործանելու մասին, ընդ որում մեկն՝ առավոտյան, իսկ մյուսը՝ երեկոյան», - ավելացրել է գործակալության զրուցակիցը:

Ամստերդամից Կուալա Լումպուր մեկնող Malaysia Airlines ընկերության Boeing 777–ը վթարի է ենթարկվել հուլիսի 17–ին Ուկրաինայի արևելքում։ Ինքնաթիռում 298 մարդ է եղել, և բոլորը մահացել են։ Կիևի իշխանությունը վթարի մեջ մեղադրել է աշխարհազորայիններին, վերջիններն էլ հայտարարել են, թե չունեն այնպիսի միջոցներ, որոնք կարող էին նշանակետ ոչնչացնել 10 կիլոմետր բարձրության վրա:

Ռուս զինվորականները հուլիսի 21-ին ճեպազրույցի ժամանակ հրապարակել են այն իրավիճակի օբյեկտիվ վերահսկման տվյալները, որը տիրել է Ուկրաինայի Դոնեցկի մարզի տարածքում Boeing-ի կործանումից առաջ: Այդ տեղեկությունները ստիպում են, որ Կիևը մի շարք հարցերի պատասխանի, քանի որ նշվում է և՛ ողբերգության օրը ուկրաինական ռադիոլոկացիոն կայանների բարձր ակտիվությունը, և՛ աշխարհազորայինների տարածքի մոտ տեղակայված «Բուկ» զենիթահրթիռային համալիրը, և՛ ռազմական ինքնաթիռը, որը, չգիտես ինչու, մոտենում էր օդանավին աղետից փոքր-ինչ առաջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: