486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Իսրայելը կարող է ընդլայնել Գազայի հատվածի ցամաքային օպերացիան. վարչապետ
14:23
18 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն նախազգուշացրել է, որ Գազայի հատվածի ցամաքային օպերացիան կարող է զգալի չափով ընդլայնվել, թեև առայժմ դրա գլխավոր նպատակը սահմանամերձ գոտում ստորգետնյա թունելները ոչնչացնելն է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Ես հրահանգել եմ պատրաստվել ցամաքային օպերացիայի զգալի ընդլայնման հնարավորությանը, և բանակն արդեն համապատասխան գործողություններ է ձեռնարկում»,– ասել է նա լրագրողներին` ելույթ ունենալով ռազմաքաղաքական կաբինետի նիստից առաջ։

Նախորդ գիշեր Իսրայելը հետևազոր և զրահատեխնիկա է մտցրել Գազայի հատված` անցնելով «Անսասան ժայռ» օպերացիայի ցամաքային փուլին, որը մինչ այդ տասն օր սահմանափակվում էր անկլավի տարածքի նշանակետերի հեռահար հարվածներով։

Նետանյահուն կրկնել է, որ ցամաքային ներխուժման հիմնական նպատակը համատեղ սահմանի տակ գրոհայինների փորած թունելներն են, որոնք կարող են օգտագործվել իսրայելցիների դեմ մեծածավալ ահաբեկությունների համար։ «Օդային հարվածները չեն լուծի ահաբեկչական թունելների խնդիրները, այդ պատճառով ցամաքային օպերացիա է անհրաժեշտ»,– նշել է նա։

Իսրայելը հուլիսի 7–ից ռազմական օպերացիա է անցկացնում Գազայի հատվածում, որի նպատակն է երաշխավորված և երկար ժամանակով դադարեցնել պաղեստինյան հրթիռակոծումները` խաթարելով անկլավում իշխող ՀԱՄԱՍ իսլամիստական շարժման և այլ գրոհային խմբավորումների ներուժը։ «Անսասան ժայռ» անունը ստացած օպերացիան առայժմ սահմանափակվել է օդից և ծովից արձակվող հեռահար հարվածներով, սակայն զուգահեռաբար ցամաքային ներխուժման նախապատրաստություն է կատարվում։

Թեև Գազայի հատվածի հրթիռակոծման թիվը գերազանցել է 1.4 հազարը` գրոհայինները շարունակում են գնդակոծել Իսրայելի հարավային և կենտրոնական քաղաքները։ Երկրի ութ միլիոն բնակչության հինգ միլիոնն ապրում է գնդակոծման գոտում։ «Երկաթյա գմբեթ» ՀՀՊ մարտկոցների և քաղաքացիական պաշտպանության զարգացած ենթակառուցվածքի շնորհիվ իսրայելցիների թվում դեռ զոհեր չկան։ Դիմակայության զոհ են դարձել ավելի քան 170 պաղեստինցիներ, այդ թվում` խաղաղ բնակիչներ, վիրավորների թիվը գերազանցել է 1.2 հազարը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։