480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+27
Եղանակը Երևանում
Հայ
Ուկրաինայի հակամարտության կայուն կարգավորումը հնարավոր է միայն ուղիղ բանակցությունների միջոցով. Լավրով
15:59
23 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ուկրաինայի հակամարտության կայուն կարգավորումը հնարավոր է միայն ուղիղ բանակցությունների միջոցով, երկուշաբթի Երևանում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մեր կարծիքով, անհապաղ հրադադարն այլընտրանք չունի, որը պետք է ոչ միայն հայտարարվի, այլև կատարվի գործնականում, այլընտրանք չունի նաև իրական համազգային երկխոսությունը՝ բոլոր շրջանների մասնակցությամբ, որպեսզի ապահովված լինեն Ուկրաինայի բոլոր քաղաքացիների իրավունքներն ու շահերը», - ասաց Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա ընդգծեց, որ Ռուսաստանն աջակցում է այն ջանքերին, որոնք հիմա ձեռնարկվում են բանակցային գործընթացի հաստատման կամ պայմանների ստեղծման ուղղությամբ, որպեսզի այն որքան հնարավոր է շուտ սկսվի:

«Ռուսաստանն այդ ջանքերում անմիջական և շահագրգիռ ներդրում ունի: Մենք ամենևին էլ աշխարհաքաղաքական հավակնություններով չենք ղեկավարվում, իհարկե մեզ համար առաջնահերթ խնդիր է փրկել մարդկանց, որովհետև զոհերի թիվն ավելանում է, նրանց թվում են նաև ռուս լրագրողները», - ասաց Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարի կարծիքով՝ կարևոր չէ, թե ինչպես է իրականացվելու կարգավորումը՝ դաշնայնացման, ապակենտրոնացման միջոցով, գլխավորը բանակցային գործընթաց հաստատելն է:

«Երկիրը պետականության խորը ճգնաժամ է ապրում, դրա հետ ոչ ոք չի վիճում, և հասկանալի է, որ չի հաջողվի պարզապես ճնշել երկրի մի մասը՝ ենթարկելով նրան մյուս մասի կամքին: Եվ եթե անգամ հաջողվի, ապա դա թույլ չի տա հասնել կայուն կարգավորման», - ասաց Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ կայուն կարգավորումը հնարավոր է միայն ուղիղ բանակցությունների միջոցով, և հենց այդ ուղիղ բանակցությունների ընթացքում է հարկավոր պարզել, թե ինչ է ենթադրվում դաշնայնացման, ապակենտրոնացման կամ մեկ այլ եզրույթի դեպքում, որի նպատակը մեծ հաշվով երկրի այնպիսի կարգավորում ապահովելն է, որը կերաշխավորի Ուկրաինայի ցանկացած շրջանում բնակվող անխտիր բոլոր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է բոլոր ջանքերին, որպեսզի հնարավոր լինի հաստատել սկզբում ոչ ուղիղ, սակայն միջնորդավորված երկխոսություն Կիևի իշխանությունների և Ուկրաինայի հարավ-արևելքի միջև:

«Վստահ եմ, որ հետագայում հարկավոր կլինի նաև ուղիղ բանակցություններ հաստատել: Հենց այս բանակցությունների շրջանակում պետք է համաձայնեցվեն Ուկրաինայի պետական կարգավորման պարամետրերը, որոնց թվում է նաև շրջանների կարգավիճակը Ուկրաինայի պետականության ներսում», - ասաց Լավրովը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։