484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+4
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվային մտահոգում են Սիրիայում քիմիական զենք կիրառելու նոր դեպքի մասին հաղորդագրությունները. Լավրով
13:54
14 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվային մտահոգում են Սիրիայում քիմիական զենք կիրառելու նոր դեպքի մասին հաղորդագրությունները, երկուշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մեզ անհանգստացրել են հաղորդումներն այն մասին, որ կրկին քիմիական նյութեր են կիրառվել, նույնիսկ մի քանի զոհ կա։ Կարծում ենք, որ քիմիական զենքի կամ դրա բաղադրիչների կիրառման հետ կապված ցանկացած փաստ պետք է անհապաղ հետաքննվի»,– ասել է Լավրովը։

«Մենք կարծում ենք, որ առանձնահատուկ պատասխանատվություն են կրում նրանք, ովքեր հովանավորում են ծայրահեղական ընդդիմությանը, որը չի դադարեցնում Սիրիայում քիմիական զինաթափման գործընթացը ձախողելու իր փորձերը, այդ թվում, ռազմական ինտերվենցիայի պահանջի համար ևս մեկ առիթ ստեղծելու համար, ինչպես նաև ահաբեկչական գործունեության համար քիմիական զենքի կամ դրա բաղադրիչներին տիրապետելու համար»,– ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Ավելի վաղ ասվել էր, որ ուրբաթ սիրիական Կաֆր Զիտա քաղաքի վրա հարձակվելիս թունավոր քլոր է ցանվել, երկու մարդ զոհվել է, տուժել է մոտ 100 մարդ։ Կառավարությունը թունավոր գազի օգտագործման մեջ մեղադրել է «Ալ Քայիդայի» հետ կապված «Ֆրոնտ Նուսրա» իսլամիստական խմբավորմանը։ Ընդդիմության ներկայացուցիչները, հղում անելով բժիշկներին, հայտարարել են, որ տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել կառավարական ինքնաթիռների գրոհի հետևանքով։ Նրանց խոսքով, ինքնաթիռները ռումբեր են նետել, որոնք խիտ ծուխ են արձակել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: