486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-4
Եղանակը Երևանում
Հայ
Դոնեցկում գիշերը հանգիստ է անցել, ցուցարարները սպասում են բանակցությունների արդյունքներին
11:09
11 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Գիշերը Դոնեցկում հանգիստ է անցել, չնայած, որ ուրբաթ լրանում է Ուկրաինայի ՆԳՆ նախարար Արսեն Ավակովի տված 48 ժամն Ուկրաինայի հարավ–արևելքում իրավիճակը կարգավորելու համար, և Դոնեցկի ցուցարարները սպասում էին Շրջանային պետական ադմինիստրացիայի հնարավոր գրոհին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Շենքի մոտ Դոնեցկի Հոկտեմբերյան հրապարակում ամբողջ գիշեր, չնայած վատ եղանակին, հերթապահել են Ուկրաինայի դաշնայնացման տասնյակ կողմնակիցներ։ Տաքանալու համար նրանք խարույկներ են վառել, իսկ ժամանակն անցկացրել են վրաններում։

Ինքը շենքը, որում մի քանի հարյուր ցուցարարների համար նույնիսկ քնելու տեղեր են պատրաստած, առաջվա պես փակված է կահույքից, անվադողերից, ավազով պարկերից պատրաստված եռաշարք բարիկադներով։ Դրանք էլ փակված են ծառերի արանքով փաթաթած փշալարերով։ Նախօրեին ի նշան աջակցության ՇՊԱ–ի շենքի մոտ են հավաքվել հանքափորների մի քանի ջոկատներ։ Ցուցարարները նաև հայտարարել են սեփական «ժողովրդական բանակի» և մի քանի կառավարչական կառույցների ստեղծման մասին։

Միաժամանակ ապրիլի 10–ի երեկոյան պարզ է դարձել, որ ցուցարարների առաջնորդները բանակցություններ են սկսել Կիևից նշանակված իշխանությունների հետ։ Ինչպես ճեպազրույցում հայտնեց Դոնեցկի ժողովրդական հանրապետության Ժամանակավոր կոալիցիոն կառավարության նախագահ Դենիս Պուշիլինը, Կիևից նշանակված մարզպետ Սերգեյ Տարուտան և Դոնեցկի քաղաքապետ Ալեքսանդր Լուկյանչենկոն համաձայնել են տարածաշրջանում հանրաքվեի համատեղ անցկացմանը, որը պետք է որոշի բնակչության վերաբերմունքն Ուկրաինայի դաշնայնացման գաղափարների և ՌԴ–ին Դոնեցկի մարզի հնարավոր միացման նկատմամբ։

Կիևին հավատարիմ իշխանություններն առաջարկում են նաև հասարակական կարգի պահպանման ոստիկանության համատեղ պարեկախմբեր և ժողովրդական աշխարհազոր ստեղծել, Դոնեցկի մարզային խորհրդի և «Դոնեցկի ժողովրդական հանրապետության ժողովրդական խորհրդի» պատգամավորների համատեղ նստաշրջան անցկացնել, ինչպես նաև անցկացնել ՇՊԱ շենքի զավթիչների ամբողջական համաներում։ Փոխարենը նրանք խնդրում են ազատել շենքը` տեղափոխվելով հարևան շենքերից մեկը, ցուցարարներն առայժմ պատրաստ են ազատել միայն երկու հարկերը։

«Ժամանակավոր կառավարությունը» և Իգոր Խակիմզյանովի գլխավորած նոր ձևավորված «ժողովրդական բանակն» ամբողջ գիշեր բանակցություններ են վարել Կիևի կողմնակիցների հետ, որոնց արդյունքները, հավանաբար, կհայտնեն առավոտյան։ -0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։