484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+10
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան ահաբեկիչներին մարզում է Հյուսիսային Կիպրոսի օկուպացված տարածքներում. փորձագետ
19:01
08 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիան այսօր Սիրիայում պատերազմող ահաբեկիչներին ուսուցանում և մարզում է Հյուսիսային Կիպրոսի օկուպացված տարածքներում, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

«Այսօրվա Թուրքիան, որը Օսմանյան կայսրության իրավահաջորդն է, ոչ միայն օգտագործում է ցեղասպանության պտուղները ներկա քաղաքականության մեջ, այլև օկուպացիայի տակ է պահում ԵՄ տարածքների մի մասը, որտեղ, ի դեպ, թուրքական զինված ուժերի, կարելի է համարել նաև ՆԱՏՕ–ի հատուկ բազաներում մարզում է ահաբեկիչների` բաշիբուզուկների, ովքեր հիմա արդեն պատերազմում են Սիրիայի տարածքում քեսաբահայերի դեմ», – ասաց Դեմոյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած «Հայոց ցեղասպանություն Սիրիայում. պատմությունը կրկնվու՞մ է» թեմայով Երևան–Մոսկվա տեսակամուրջի ընթացքում։

Այդ նույն բազաներում, նրա խոսքով, ուսուցանել է նաև հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովը, ով հերոսացվել է Ադրբեջանում։ «Այնտեղ ուսուցում է անցել նաև այդ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովը, ով առաջին հարցաքննության ժամանակ Հունգարիայի ոստիկանության ներկայացուցիչներին առանց ամաչելու ասել էր, որ ուսումնառել է Հյուսիսային Կիպրոսի տարածքում գտնվող թուրքական ռազմաբազաներում, որտեղ նրան, մեջբերում եմ, սովորեցրել են, թե ինչպես կարելի է մարդ սպանել` օգտագործելով տարբեր գործիքներ»», – ասել է Դեմոյանը։

Նա նաև հիշեցրեց, որ Թուրքիան 90–ականների սկզբում փոխաբեռնման բազա էր ահաբեկչական խմբավորումների համար, որոնք ժամանակին Աֆղանստանից վերատեղայնացվեցին Թուրքիայի տարածք, իսկ այնտեղից այն ժամանակվա թուրքական իշխանությունների խնամակալությամբ ուղևորվեցին կամ Բալկաններ, որտեղ պատերազմում էին խաղաղ քրիստոնյա բնակչության դեմ, կամ`  Հյուսիսային Կովկաս։

2004 թվականի փետրվարի 19–ին հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, ով անգլերենի դասընթացներին մասնակցելու նպատակով  Բուդապեշտ էր գործուղվել ՆԱՏՕ–ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, քնած ժամանակ կացնի հարվածով գազանաբար սպանվել էր նույն դասընթացների մասնակից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։ 2006 թվականի ապրիլի 13–ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության` 30 տարվա ընթացքում առանց արդարացման իրավունքի։ 2007 թվականին Վերաքննիչ դատարանը վճիռը թողեց անփոփոխ։ Սակայն անցած ուրբաթ Ռամիլ Սաֆարովին արտահանձնել են Ադրբեջանին և նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան ներում է շնորհվել։

Պաշտոնական Երևանի արձագանքը կոշտ էր։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ դադարեցնում է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերություններն ու բոլոր պաշտոնական կապերը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: