478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+33
Եղանակը Երևանում
Հայ
Ուկրաինայի իշխանությունների նպատակը պետք է լինի ազատ ընտրության անցկացումը. Օբամա
10:54
20 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինայի իշխանությունների խնդիրը պետք է լինի միասնական կառավարության ստեղծումն ու ազատ ընտրության անցկացումը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Հրադադարն Ուկրաինայում կարող է պահպանվել, սակայն վերջին հաշվով կառավարությունը պետք է համաձայնի կառավարություն ստեղծելու հարցում, թող անգամ դա ժամանակավոր լինի։ Դա ճանապարհ կհարթի դեպի արդար և ազատ ընտրություն, որպեսզի ուկրաինացի ժողովրդի կամքը ճիշտ արտահայտվի, առանց այն քաոսի, որը մենք տեսանք փողոցներում», – ասել է Օբաման չորեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում։

ԱՄՆ նախագահը համաձայն չէ, որ Ուկրաինայում տիրող ճգնաժամը Վաշինգտոնի և Մոսկվայի դիմակայության արտացոլումն է։

«Մենք դա չենք դիտարկում որպես սառը պատերազմի ժամանակների շախմատի խաղատախտակ, որտեղ մենք դիմակայում ենք Ռուսաստանին», – ասել է նա։

Զանգվածային փողոցային անկարգությունները Կիևում վերսկսվել են երեքշաբթի` Գերագույն ռադայի նիստի օրը, որի ընթացքում ընդդիմությունը պահանջել է վերադարձնել խորհրդարանանախագահական իշխանավարումը` վերականգնելով 2004 թվականի սահմանադրությունը։ Ագրեսիվ տրամադրված ամբոխը փորձել է մոտենալ Ուկրաինայի խորհրդարանին, արմատականները ներխուժել են Կիևի կենտրոնում գտնվող շենքեր, այրել ավտոմեքենաների անվադողեր, ոստիկանների ուղղությամբ քարեր և «Մոլոտովի կոկտեյլներ» նետել։ Անկարգությունների հետևանքով զոհվել է արդեն 26 մարդ, որոնցից 10–ը իրավապահ մարմինների աշխատակիցներ են։ Ըստ ՆԳՆ–ի` ընդհանուր առմամբ տուժել է մոտ 800 մարդ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: