478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ուժերի ներկայիս հավասարակշռության պայմաններում Ղարաբաղում պատերազմի վերսկսումն անհնար է. ռուս փորձագետ
11:49
06 Փետրվարի 2012

Ուժերի ներկայիս  հավասարակշռության պայմաններում Ղարաբաղում պատերազմի վերսկսումն անհնար է, կարծում է ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Կովկասագետների գիտական միության նախագահ, ռուս փորձագետ, Ալեքսանդր Կռիլովը:

«Ուժերի ներկայիս հավասարակշռության պայմաններում իրական չեմ համարում Ղարաբաղում պատերազմի վերսկսման հնարավորությունը»,- «Հարավային Կովկասի երկրների և ՆԱՏՕ-ի անվտանգությունը» նախագծի շրջանակներում առցանց հարցազրույցի ընթացքում ասել է Կռիլովը: 

Միաժամանակ ըստ նրա՝ Հարավային Կովկասից դեպի հարավ արտաքին միջամտության կամ տարածաշրջանի ընդհանուր ապակայունացման դեպքում ռազմական գործողություններն իսկապես կարող են սկսվել ոչ միայն Ղարաբաղում:

Միաժամանակ նա կարծում է, որ հիմնախնդրի կարգավորման գլխավոր շահագրգռվածությունը պետք է լինի հակամարտող կողմերի մոտ: «Նրանց փոխարեն խնդիրը չի լուծի ոչ Ռուսաստանը, ոչ էլ մյուս պետությունները: Ռուսաստանն իր շահերն ունի Հարավային Կովկասում, բայց նրա շահերից չի բխում Ադրբեջանին կամ Հայաստանին այս կամ այն որոշումը թելադրելը: Դեռևս ռուսական դիվանագիտությանը հաջողվում է հարաբերություններ զարգացնել և Ադրբեջանի, և Հայաստանի հետ, ռուսական դիրքորոշման ամրապնդումը շատ անգամ նման քաղաքականության արդյունքն է»,- ասել է փորձագետը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի և մյուս միջնորդների հասցեին ուղղված կշտամբանքներն՝ նրանց ոչ արդյունավետության մասին, պայմանավորված են նրանց  դերը չհասկանալով: «Նրանց խնդիրը պատերազմի վերսկսում թույլ չտալն է, բանակցային գործընթացի համար պայմանների ստեղծումն ու հակամարտության կողմերի կողմից կարգավորման փոխըմբռնելի մոդելների մշակումն է: Այդ խնդիրը  նրանք հաջողությամբ են իրականացնում: Չպետք է սպասել, որ նրանց կողմերից մեկին կստիպեն հանձնվել մյուս կողմին: Հաճախ քաղաքական գործիչներն ու լրագրողները հատկապես դրա վրա են հույս դնում, այստեղից էլ՝ նրանց հիասթափությունը և միջնորդների աշխատանքի անարդյունավետության վերաբերյալ մշտական հայտարարությունները»,- ասել է Կռիլովը:

Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իր գործունեությունն ակտիվացնելու՝  Անկարայի ձգտման մասին՝ փորձագետը նշել է, որ դրա համար երկու հակամարտող կողմերի համաձայնությունն է հարկավոր, իսկ ժամանակակից իրավիճակում դժվար թե դա հնարավոր է:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: