478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը և Հայաստանը հայտարարել են Ղարաբաղյան խնդրի ծայրահեղ դիրքորոշումներից ետ կանգնելու անհրաժեշտության մասին. Լավրով
16:46
23 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ երկուշաբթի Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ,  Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն ընդունել են ծայրահեղ դիրքորոշումներից ետ կանգնելու անհրաժեշտությունը և հանդես են եկել իրենց դիրքորոշումները  մերձեցնելու ջանքերը շարունակելու օգտին, հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Կողմերն ընդհանուր ըմբռնում են գրանցել, որ հետագա առաջխաղացման համար, իսկ այն ակնհայտ է, անհրաժեշտ է, ինչպես արտահայտվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները՝ Դմիտրի Մեդվեդևի աջակցությամբ, ետ կանգնել  մաքսիմալիստական դիրքորոշումներից»,- հանդիպումից հետո լրագրողներին ասել է Լավրովը:

Ըստ ռուս նախարարի՝ Դմիտրի Մեդվեդևի, Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպման ընթացքում  քննարկվել է «հարցերի ողջ համալիրը, որոնք դեռ չհամաձայնեցված են մնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների նախագծում»:

Նախագահները «կոնկրետ բարդ թեմաների շուրջ մտքեր են փոխանակել, եզրակացություն է արվել, որ պետք է շարունակել աշխատանքը»,- ավելացրել է նա:

«Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել արագացնել ընդհանուր սկզբունքների մասով աշխատանքը, որպեսզի այնուհետև այդ բազայի հիման վրա անցում կատարվի իրավաբանորեն պարտադրող խաղաղ համաձայնագրին»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը՝ որպես միջնորդ և ԵԱՀԿ Մինսկի խմբի «եռյակի» անդամ (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ), «շարունակելու է կողմերի դիրքորոշումների մերձեցման ուղղությամբ ջանքերը»:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: