480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Սոչիում ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր կքննարկեն
11:08
23 Հունվարի 2012

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը երկուշաբթի Սոչիում երկկողմ բանակցություններ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ, իսկ այնուհետև պետությունների ղեկավարները կմասնակցեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված եռակողմ գագաթնաժողովին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կայցելեն Սոչի ՌԴ նախագահի հրավերով:

Ադրբեջանի և Հայաստանի նախագահները հայտարարել են, որ ցանկանում են կրկին հանդիպել 2011թ.-ի դեկտեմբերի սկզբին՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններ անցկացնելու համար: Վիլնյուսում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի հանդիպումից հետո այս մասին տեղեկություն էր հրապարակվել ԵԱՀԿ պաշտոնական կայքում:

2008թ.-ից ի վեր ինը եռակողմ հանդիպում է կազմակերպվել: 2011թ.-ին Ռուսաստանի միջնորդությամբ կողմերը հանդիպել են երկու անգամ՝ մարտի 5-ին Սոչիում և հունիսի 24-ին Կազանում:

Կազանում կայացած գագաթնաժողովի ժամանակ երկրներին հաջողվեց մերձեցնել դիրքորոշումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների նախագծի վիճահարույց դրույթների շուրջ:
«Մեզ լրջորեն մտահոգում են հրադադարի ռեժիմի խախտման՝ հաճախակի դարձած դեպքերը, զինծառայողների և խաղաղ բնակչության շրջանում գրանցված զոհերը, երկու կողմերից հնչող ռազմատենչ հռետորությունը», - նշվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Փաստաթղթում ընդգծվում է, որ Ռուսաստանը հետևողականորեն հորդորում է հակամարտող կողմերին ամրապնդել վստահության միջոցները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Այս նպատակին է ուղղված 2011թ.-ի մարտի 5-ի Սոչիում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ընդունած համատեղ հայտարարությունը, որում ամրագրված է բոլոր վիճահարույց խնդիրները խաղաղ միջոցներով լուծելու և շփման գծում տեղի ունեցող հնարավոր միջադեպերը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների օգնությամբ քննելու ձգտումը», - նշում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Մոսկվայում հույս ունեն, որ սեղմ ժամկետներում հնարավոր կլինի  ավարտել միջադեպերի քննության մեխանիզմին ուղղված աշխատանքը:

Վստահության միջոցների ամրապնդման ուղղությունների թվում առաջարկվում է վերսկսել երկու երկրների մտավորականության, գիտական և հասարակական շրջանակների ներկայացուցիչների միջև երկխոսությունը: Ինչպես ընդգծվում է մամուլի հաղորդագրության մեջ, «ժողովրդական դիվանագիտության» գաղափարն արդեն գործնականորեն իրականացվել է, երբ 2007թ.-ի հունիսին և 2009թ.-ի հուլիսին Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների նախաձեռնությամբ հայկական և ադրբեջանական հասարակության ներկայացուցիչները մեկ պատվիրակության կազմում այցելեցին Լեռնային Ղարաբաղ, Երևան և Բաքու:

Հայաստանում Սոչիում կայանալիք հանդիպումից կարևոր պայմանավորվածություններ չեն ակնկալում, այնուամենայնիվ որոշ փորձագետներ կարծում են, որ գագաթնաժողովի արդյունքները կարող են հուսադրող լինել: Մասնավորապես, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը չի բացառում, որ գագաթնաժողովի ընթացքում որոշակի առաջընթաց կարձանագրվի սահմանային տարածքներում միջադեպերի կանխման հարցում:

«ԵԱՀԿ ՄԽ-ի համատեքստում որևէ նոր բան տեղի չի ունենում, հետևաբար այս հանդիպումից որևէ կարևոր բան չարժե ակնկալել: Ավելին, չեմ կարծում, թե 2012 թ.-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում լուրջ փոփոխություններ կարձանագրվեն», - ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը երկուշաբթի երկկողմ հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Մեդվեդև-Սարգսյան բանակցությունների ժամանակ ուշադրության կենտրոնում կլինեն ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և դաշնակցության առավել կարևոր հարցերը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։