482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+16
Եղանակը Երևանում
Հայ
Սարգսյանը և Ալիևը պատրաստ են հանդիպել և կրկին քննարկել ղարաբաղյան հիմնախնդիրը. ԵԱՀԿ ՄԽ
19:07
06 Դեկտեմբերի 2011

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստ են առաջիկայում կրկին հանդիպել ղարաբաղյան հակամարտության կարգավորման  բանակցությունների անցկացման համար, երեքշաբթի հաղորդեց ԵԱՀԿ պաշտոնական կայքը՝ հղում անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների համատեղ հայտարարությանը:

Վիլնյուսում ԵԱՀԿ նախարարների խորհրդի հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները (ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոն և Ֆրանսիայի եվրոպական գործերի նախարար Ժան Լեոնետի), ինչպես նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մահմեդյարովը և Հայաստանի  արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կրկին հաստատել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ձեռքբերման կարևորությունը, ասվում է հաղորդագրության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ հինգ պատվիրակությունների ղեկավարները համաձայնել են ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով բանակցային գործընթացը շարունակելու և դեպի խաղաղ կարգավորում առաջ ընթանալու համար մթնոլորտը բարելավելու անհրաժեշտության հարցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Նրանք համաձայնել են, որ իբրև այդ ուղղությամբ իրականացվող քայլերից մեկը՝ անհրաժեշտ է հետագա ջանքերն ուղդել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննությունների անցկացման մեխանիզմի մանրամասնմանը, ինչը 2011թ.-ի մարտին Սոչիում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում նախագահներ Իլհամ Ալիևի, Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի արած համատեղ հայտարարության արդյունքն է:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները ափսոսանք են հայտնել, որ կողմերը չեն կարողացել ավարտին հասցնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների ուղղությամբ տարվող աշխատանքը:

Պատվիրակությունների երեք ղեկավարները կրկին հաստատել են, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում չկա:

Ադրբեջանի և Հայաստանի նախարարները բարձր են գնահատել շրջանակային պայմանավորվածության մշակմանը համանախագահ երկրների ցուցաբերած աջակցության ջանքերը, ինչը համապարփակ խաղաղ կարգավորման հասնելու  հիմք կդառնար:

«Նրանք համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներին տեղեկացրել են, որ իրենց պետությունների նախագահները, համանախագահ երկրների աջակցության դեպքում, պատրաստ են կրկին հանդիպել առաջիկայում՝ հաշվի առնելով իրենց ժողովուրդների համար խաղաղության, կայունության և բարգավաճման ապահովման ճանապարհների մասին իրենց ուղիղ երկխոսության վերջին փորձը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: