481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը փորձում է Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսում թույլ չտալ. Դավիթ Բաբայան
17:57
10 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/.  Ռուսաստանը փորձում է թույլ չտալ, որ Ղարաբաղում ռազմական գործողություններ վերսկսվեն: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Մեկնաբանելով նախօրեին երեկոյան Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ինչպես նաև նախորդ շաբաթ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը՝ ռուս-վրացական պատերազմից քաղած դասերի մասին, Բաբայանը նշեց, որ «այսօրվա դրությամբ առաջնահերթ խնդիրը խաղաղություն պահպանելն է»:

«Տվյալ պահին, գուցե, առավել կարևոր խնդիրը, որի լուծմանն է ուզում հասնել Ռուսաստանը, պատերազմ չլինելու խնդիրն է, քանի որ պատերազմի վերսկսումը անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ տարբեր երկրների համար»,- նշել է Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղարը:

Օրերս ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում Մեդվեդևը հայտնել է, որ 2008թ.-ին Հարավային Օսեթիայում տեղի ունեցած հնգօրյա պատերազմը «լուրջ դաս է դարձել Հայաստանի և Ադրբեջանի համար»:
Բաբայանը վստահ է, որ այդ «մեսիջի» հասցեատերն Ադրբեջանն է: «Վերջին տարիներին Ադրբեջանը բավական հստակ է ցուցաբերում իր ռազմատենչ դիրքորոշումը, մեծ ծախսեր է անում զինամթերքի գնման համար և այլն: Եվ այդ մրցավազքը հանգեցնում է նրան, որ Ադրբեջանն աստիճանաբար կորցնում է իրականության զգացումը և արդեն սկսում է առավել չմտածված քայլեր անել, փորձում է ուժի օգնությամբ լուծել հարցը, ինչն, իհարկե, անհնար է, իսկ դա արդեն վտանգավոր զարգացումների է հանգեցնում: Ադրբեջանին հատկապես անհրաժեշտ է հասկացնել, որ պատերազմն անընդունելի է»,- նշեց նա:

Բաբայանը կարծում է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մի շարք այլ համանախագահ երկրների հետ պետք է ցույց տա, որ ռազմական գործողությունների վերսկսումն անցանկալի է, և անգամ եթե դրա այլընտրանքն անվերջանալի բանակցություններն են, ապա դա պետք է որպես հիմք ընդունվի: «Եվ դա, կարծում եմ շատ կարևոր է»,- ընդգծեց նա:
Ինչպես նա է կարծում, Ռուսաստանի և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով այլ միջնորդ երկրների համար այսօր առավել շահավետ է ստատուս քվոյի պահպանումը, քան ռազմական գործողությունների վերսկսումը:

Բաբայանը դա նաև կապում է այն բանի հետ, որ Ռուսաստանում և տարածաշրջանի երկրներում հաջորդ տարի նախընտրական գործընթացներ են սպասվում: Այդ առումով, Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղարը կարևորել է օգոստոսի 9-ին Սոչիում կայացած ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, ինչպես նաև օգոստոսի 12-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որի ընթացքում քաղաքական շրջանակները  հնարավոր են համարում նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Մեդվեդևի հանդիպումը:

«Դա, ինչպես ինձ է թվում, վերջին, այսպես ասած կարևոր հանդիպումներից մեկն է, որի ընթացքում վերջնականորեն և շատ հստակ պետք է գրանցվի պատերազմի անթույլատրելիության սկզբունքը»,-նշել է Բաբայանը: «Բոլոր կողմերը ցանկանում են ընտրությունները նորմալ մթնոլորտում անցկացնել, այլ ոչ թե, ասենք, ռազմական գործողությունների ժամանակ՝ անկանխատեսելի հետևանքներով»,- ավելացրեց նա:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: