478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու Ադրբեջանը եզրակացություններ են արել ռուս-վրացական «հնգօրյա պատերազմից». Մեդվեդև
13:17
05 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի.  /Նովոստի-Արմենիա/. Վրաստանին խաղաղություն հարկադրելու օպերացիան, որն անցկացրեց Ռուսաստանը 2008 թվականին, «լուրջ դաս» եղավ Լեռնային Ղարաբաղի պատճառով հակամարտող Հայաստանի և Ադրբեջանի համար, հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Օգոստոսի 8-ի գիշերը վրացական զորքը հարձակվել էր Հարավային Օսեթիայի վրա և ավերել մայրաքաղաք Ցխինվալիի մի մասը։ Քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվել էր, զոհվել էին խաղաղ բնակիչներ և խաղաղապահներ։ Ռուսաստանը տարածաշրջանում Վրաստանին խաղաղություն ստիպելու հնգօրյա օպերացիա իրականացրեց, իսկ օգոստոսի 26-ին ճանաչեց  Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը:

«Երբ դա (հնգօրյա պատերազմը) տեղի ունեցավ, երկու ղեկավարներն էլ՝ և (Ադրբեջանի նախագահ Իլհամ) Ալիևը, և (Հայաստանի նախագահ Սերժ) Սարգսյանը, ժամանեցին այստեղ՝ Սոչի։ Եվ, գիտեք, թե ի՞նչ ասացին ինձ։ Ասում են՝ վատ է, իհարկե, որ այս ամենը տեղի ունեցավ, Կովկասի համար սա ծանր է։ Ես ասում եմ՝ շատ վատ է, բայց դուք գիտեք, որ սա ձեզ համար որոշակի դաս է, որ ավելի լավ է անվերջանալի բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի ճակատագրի մասին, այն մասին, թե երբևէ կլինի այնտեղ, արդյո՞ք, հանրաքվե, թե ինչպես հասնենք խաղաղ պայմանագրի, քան անցկացնել այդ հինգ զինված օրերը։ Սա նրանց համար լուրջ դաս էր»,- ասել է Մեդվեդևը ռուսական «RT», վրացական «Առաջին տեղեկատվական կովկասյան» հեռուստաալիքին և «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում։

«Եթե վերադառնանք այն ժամանակվա կատարվածին, չէ՞ որ, եթե մեր վրացի գործընկերը գոնե մի քիչ խելք ունենար, հնարավոր է՝ մենք նույն կերպ հանդիպեինք Սոչիում, Կազանում, էլի մի այլ վայրում և մտածեինք այն մասին, թե ինչ փոխզիջումներ կարելի է գտնել երբեմնի միասնական պետության մասերի, իսկ այժմ Վրաստանի և անջատված մասերի փոխհարաբերություններում։ Բայց դա քաղաքական գործընթաց կլիներ»,- նշել է ՌԴ նախագահը: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Նրա կարծիքով՝ հայտնի չէ, թե ինչպիսի հեռանկարներ կունենային այդ բանակցությունները՝ «հնարավոր է, երբեք էլ համաձայնության չգայինք, հնարավոր է, ինչ-որ բանի հասնեինք, ինչ-որ համադաշնություն ստեղծվեր»։

«Իսկ նա (Վրաստանի նախագահը) վերցրեց ու քանդեց իր երկիրը։ Եվ ես կարծում եմ, որ հենց դա էլ կմնա մարդկանց հիշողության մեջ։ Դա է ամենագլխավորը»,- ասել է Մեդվեդևը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: