484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայերն ադրբեջանցի աղջկա մահվան հետ որևէ կապ չունեն. Դուգին
11:04
22 Հուլիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայերն ադրբեջանցի աղջնակի մահվան հետ որևէ կապ չունեն, համոզված է Միջազգային եվրասիական շարժման առաջնորդ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Դուգինը:

Նախորդ շաբաթ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել իբր խաղալիքի մեջ տեղադրված պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով երեխայի մահվան մասին: Բաքվում պնդում են, թե 13-ամյա աղջիկը գտել է խաղալիքը «Հայաստանից դեպի Ադրբեջան հոսող գետում»: Երևանում անհեթեթ են համարում հայկական կողմի հասցեին հնչող մեղադրանքները:

Ադրբեջանական «Զերկալո» թերթին տված հարցազրույցում ռուս փորձագետը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող առանձնացվել գլոբալ համատեքստից: «Ցանկանում եմ նշել, որ հակամարտության էսկալացիայի հարցում շահագրգռված են երրորդ կողմերը, այլ ոչ թե նրանք, ովքեր ներգրավված են դիմակայության մեջ: Այսպես թե այնպես, մենք հնարավորություն ունենք տարածաշրջանում ակնհայտ կերպով նկատելու արտատարածաշրջանային ուժերի ռազմավարական շահերի առկայությունը», - ասել է Դուգինը:

Նրա կարծքովի՝ երրորդ կողմը ԱՄՆ է, որը շահագրգռված է Հարավային Կովկասում ուժերի դասավորության փոփոխության, Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության սրման հարցում: Դուգինը նշել է, որ ամերիկյան ռազմավարներն ու դիվանագետները դրդում են Ադրբեջանին նոր պատերազմի և միաժամանակ հասկացնում Երևանին, որ դեմ չէին լինի ճանաչել ԼՂՀ անկախությունը, եթե Հայաստանը հրաժարվի դեպի Ռուսաստան ուղղվածությունից:

«Համապատասխանաբար նման իրավիճակում սահմանային գոտին այս հակամարտության էսկալացիայի համար տրիգերի գոտի է: Ես գրեթե համոզված եմ, որ աղջկա սպանության հետ կապ չունեն հայերը և հաստատ  ադրբեջանցիները: Խոսքն այս միջանկյալ գոտում ազդեցության ցանցային ագենտուրայի գործողությունների մասին է, որը ցանկացած հակամարտություն մեկնաբանում է՝ ելնելով սեփական շահերից: Այժմ ամերիկացիների խնդիրն է բախման ենթարկել ադրբեջանցիներին և հայերին Լեռնային Ղարաբաղի տարածքում: Ես ավելի վաղ ևս իրադարձությունների նման զարգացում էի կանխատեսում և շարունակում եմ համոզված լինել դրանում», - ասել է փորձագետը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։