480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Կազանյան հանդիպումը ցուցադրեց Ադրբեջանի՝ ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ցանկության բացակայությունը. փորձագետ
16:30
27 Հունիսի 2011

Կազանյան հանդիպումը ցուցադրեց Ադրբեջանի՝ ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ցանկության բացակայությունը, կարծում է փորձագետ Սուրեն Զոլյանը։

«Ադրբեջանի մարտավարությունը վերջին ժամանակներում փոխվել է։ Ադրբեջանն այլևս համաձայն չէ հակամարտության փուլային կարգավորմանը, նա ցանկանում է «ամեն ինչ ու միանգամից», և ռազմավարության հենց այդ փոփոխությունն ակնհայտ դարձավ Կազանի հանդիպման ժամանակ»,- ասաց նա երկուշաբթի մամուլի ասուլիսում։

Մայիսի 24-ին Կազանում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում ղարաբաղյան խնդրի հարցում էական առաջընթաց ձեռք չի բերվել: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ Կազանի հանդիպումը չդարձավ բեկումնային Ադրբեջանի դիրքորոշման պատճառով:
Զոլյանի խոսքով՝ միջնորդները չեն կիսում Ադրբեջանի դիրքորոշումը։

«Կարելի է ասել, որ կազանյան հանդիպման գլխավոր արդյունքը, չնայած նրա անարգասաբերությանը, դարձավ հենց այն, որ միջնորդները միասնական կարծիքի եկան»,- ընդգծեց փորձագետը։

Նա ավելացրեց, որ երկար տարիներ Ադրբեջանը կարծել է, թե նավթի գործոնն այնքան կարևոր է, որ կստիպի միջնորդներին ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ, սակայն տեսնելով, որ դա տեղի չի ունենում, Բաքուն մշտապես խոսում է իր ռազմական հզորության մասին՝ օգտագործելով դա որպես շանտաժ։
Կազանի հանդիպման արդյունքներով ընդունվեց համատեղ հայտարարություն, որում պետության ղեկավարները փոխըմբռնման ձեռքբերում արձանագրեցին մի շարք հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքների հավանության արժանացնելու պայմանների ստեղծման համար։

Ադրբեջանի և Հայաստանի նախագահները երախտագիտություն հայտնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջնորդներին «Լեռնային Ղարաբաղի կարգավորման նկատմամբ նրանց մշտական ուշադրության համար»։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։