480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Մեդվեդևը ժամանել է Կազան
18:01
24 Հունիսի 2011

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ժամանել է Կազան, որտեղ հանդիպում կունենա ադրբեջանցի և հայաստանցի իր գործընկերներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հետ, որոնցից ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների պայմանավորվածություն են ակնկալում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նախօրեին տարածած հայտարարության մեջ ՌԴ ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Կազանում կայանալիք եռակողմ հանդիպումը «սահմանագծի դեր» կխաղա 17-ամյա բանակցային գործընթացում, իսկ փաստաթուղթը, որը նախատեսվում է հաստատել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից, «իրական հիմք կդնի համապարփակ խաղաղ համաձայնագրի հետագա պատրաստման համար»:

Գագաթնաժողովին նախորդել է Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, ովքեր, ինչպես տեղեկացրել են Կրեմլից, «կարողացել են էլ ավելի մոտեցնել հիմնական սկզբունքների առանցքային դրույթների շուրջ դիրքորոշումները»: Կազանի հանդիպումը կդառնա 2008 թ.-ից ի վեր ամենաբարձր մակարդակում անցկացվող իններորդ եռակողմ հանդիպումն ու երկրորդը ընթացիկ տարում: Նախորդ գագաթնաժողովն անցկացվել է մարտի 5-ին Սոչիում:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծման հիմնարար սկզբունքները, որոնք հայտնի են «Մադրիդյան սկզբունքներ» անվանումով, 2007 թ.-ի նոյեմբերին ներկայացվել են Հայաստանին և Ադրբեջանին Ֆրանսիայի և Ռուսաստանի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի օգնականի կողմից: Նախորդ տարի միջնորդները հայկական և ադրբեջանական կողմերին են փոխանցել սկզբունքների թարմացված տարբերակը:

Մադրիդյան սկզբունքները, մասնավորապես, ներառում են Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձը Ադրբեջանին, ԼՂՀ-ի միջանկյալ կարգավիճակը, որն անվտանգության և ինքնավարության երաշխիքներ է ապահովում, ԼՂՀ-ի հետ Հայաստանը կապող միջանցքը, ԼՂՀ բնակչության՝ պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով ԼՂՀ ապագա, վերջնական, իրավական կարգավիճակի սահմանումը, բոլոր ներքին տարհանվածների և փախստականների՝ նախկին բնակավայրեր վերադառնալու իրավունքը, անվտանգության միջազգային երաշխիքները, այդ թվում նաև խաղաղարար գործունեությունը:

«Հույս ունենք, որ այս հիմքի վրա կողմերը ձեռք կբերեն պայմանավորվածություն՝ հօգուտ ողջ տարածաշրջանի խաղաղության, բարգավաճման և զարգացման», - ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ից:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։