480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղցի պատգամավորը հակամարտության կարգավորման գործընթացում փոփոխություններ չի ակնկալում Կազանի հանդիպումից
18:55
20 Հունիսի 2011

ԼՂՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների գծով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Ղազարյանը որակական փոփոխություններ չի սպասում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ նախագահների՝ Կազանում կայանալիք հանդիպումից:

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Դմիտրի Մեդվեդևի եռակողմ հանդիպումը ծրագրված է հունիսի 24-ին Կազանում:

«Ես մեծ ակնկալիքներ չունեմ այդ հանդիպումից և պատճառն Ադրբեջանի դիրքորոշումն է, որը նախկին գագաթնաժողովներից հետո չի փոխվել»,- ԼՂՀ հանրային հեռուստատեսության տված հարցազրույցում հայտնել է Ղազարյանը:

Ղարաբաղի խորհրդարանի պատգամավորն ամեն դեպքում չի բացառում հանդիպման ընթացքում որևէ փաստաթղթի ստորագրում:

«Դա բացառված չէ, սակայն այդքան էլ կարևոր չէ: Վերջին մի քանի տարիների ընթացքում բազմաթիվ փաստաթղթեր են ստորագրվել, որոնք այդպես էլ թղթի վրա են մնացել: Եթե ինչ-որ բան ստորագրվի, ապա դա պարզապես նախկին հայտարարությունների որոշակի կետերի ամրապնդում կլինի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այժմ աշխատում են ադրբեջանական շանտաժի վերազման ուղղությամբ»,- նշեց Ղազարյանը:
Ըստ նրա, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն առաջին հերթին աշխատում են, որ թույլ չտան ներկա իրավիճակը դուրս գա վերահսկողությունից և բացառեն ռազմական ճանապարհով ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակը:

Խոսելով հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքների մասին՝ Ղազարյանը հայտնեց, որ դրանցում որոշակի տարրեր կան, որոնք հակասում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության համակարգի պահանջներին և դիրքորորոշումներին:

«Յուրաքանչյուր սկզբունք իրենից պայմանական առաջարկ է ներկայացնում և տվյալ դեպքում վտանգավոր են ոչ թե սկզբունքները, այլ Ադրբեջանի դիրքորոշումը: ԼՂՀ իշխանությունները բազմիցս հստակ հայտարարել են, որ Արցախի անկախությունն ու անվտանգությունը առևտրի առարկա չէ»,- ասաց Ղազարյանը:
Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեի վերջին հայտարարությանը, որ եթե ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքները չընդունվեն Կազանում, ապա միջնորդները ստիպված կլինեն կարգավորման նոր հայեցակարգ ներկայացնել, ղարբաղցի պատգամավորը նշեց, որ լիովին հնարավոր է, որ այդպես էլ լինի, քանի որ հայկական և ղարաբաղյան կողմին հուզող  ամեն բան ներառված չէ այդ փաստաթղթում:
«Միջնորդները պետք է սկսեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր հայեցակարգի մշակումը՝ բանակցությունների ձևաչափի վերականգնումից: Քանի դեռ Ղարաբաղի ներկայացուցիչը չի մասնակցի քննարկումներին, անհնար է որևէ առաջընթաց»,- եզրափակեց Ղազարյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: