477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա. ԼՂՀ նախագահ
17:53
16 Հունիսի 2011

Ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի փոխզիջումների հիման վրա, հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը «Վոյենի դիպլոմատ» ռուսական ամսագրին տված հարցազրույցում:

Սահակյանի խոսքով՝ զիջումներն այստեղ ոչ մի դեպքում չպետք է միակողմանի բնույթ կրեն:
«Հնարավոր են միայն փոխզիջումներ: Միայն այս դեպքում է հնարավոր հասնել համապարփակ խաղաղության», - նշել է Սահակյանը:

ԼՂՀ նախագահը հայտարարել է, որ հարկավոր է նաև գիտակցել, որ խոսք լինել անգամ չի կարող 1988 թ.-ի իրավիճակին վերադառնալու մասին՝ ինչպես կարգավիճակի, այնպես էլ տարածքների հարցի համատեքստում:

«Կարգավիճակի խնդիրն ու անվտանգության հարցերը ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման հանգուցային քաղաքական ասպեկտներն են: Մնացած բոլոր հարցերը դրանց բաղկացուցիչներն են», - ասել է Սահակյանը:

Ղարաբաղի նախագահը ընդգծել է, որ բոլոր չափումներում ԼՂՀ անվտանգության ապահովումը սեփական ուժերով չի կարող որևէ կասկածի տակ դրվել:

«Ինչ վերաբերում է մնացած հարցերին, ապա մենք պատրաստ ենք քննարկել դրանք Ադրբեջանի հետ: Կարծում եմ, որ սա իրողությունների վրա հիմնված կառուցողական դիրքորոշում է», - նշել է Սահակյանը:

Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում «տարածքների փոխարեն խաղաղություն» սկզբունքի կիրառման հնարավորության և մինչև լիամասշտաբ կարգավորման ձեռքբերումը Ադրբեջանին «ոչ ղարաբաղյան» շրջանների վերադարձի մասին հարցին՝ ԼՂՀ նախագահը հայտարարել է, որ նման մոտեցումը ոչ միայն անընդունելի է, այլև հղի է անկանխատեսելի հետևանքներով ողջ տարածաշրջանի համար:

«Հակամարտության վերջնական լուծման համար հարկավոր է վերացնել նրա պատճառը, այլ ոչ թե հետևանքները: Հակառակ դեպքում, ապագայում այն կարող է կրկին ծագել, սակայն ավելի մեծ ինտենսիվությամբ: Բացի այդ, փոխզիջումները պետք է համաչափ լինեն: Խաղաղության փոխարեն կարելի է միայն խաղաղություն առաջարկել», - եզրափակել է Սահակյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: